ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ավրորան»՝ ողջ աշխարհում

24 փետրվարի, 2018 | 01:02

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տարածում է «Ավրորայի» գաղափարներն ու նախագծերն աշխարհով մեկ։

22 փետրվարի, 2018 թ., Երեւան. «Իր գործունեության երրորդ տարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության եւ մարդկային կյանքի։ Ուրախալի է, երբ «Ավրորայի» հերոսներին հրավիրելով աշխարհի տարբեր հարթակներ՝ ականատես ենք դառնում, թե ինչ ազդեցություն են նրանք գործում ինչպես մարդասիրական համայնքի այլ անդամների, այնպես էլ ուսանողների, ուսուցիչների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա»,– նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

2018թ. մարտի 1-ին Նյու Յորքում տեղի կունենա հերթական Aurora Dialogues քննարկումը՝ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ։ Այն  հաջորդում է ընդամենը երեք ամիս առաջ մեծ հաջողությամբ կայացած Բեռլինի Aurora Dialogues քննարկումներին, որն իրականացվել էր «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի հետ գործընկերությամբ։ Նմանատիպ համագործակցությունների շնորհիվ է նաեւ, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապածների անունից՝ ի  երախտագիտություն նրանց փրկողներին, կյանքի է կոչում «Երախտագիտությունն` ի գործ» սկզբունքը։

«Հայերն այսօր, ինչպես եւ նրանք, ովքեր գալու են մեզնից հետո, հնարավորություն ունեն արտահայտելու իրենց երախտագիությունը՝ գործնական քայլերի դիմելով եւ փոփոխություն մտցնելով մարդկանց կյանքում։ Աշխարհին մեր պարտքը վերադարձնելու այսպիսի հնարավորությունից օգտվելու հնարավորությունը չպետք է բաց թողնել», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

2017թ. դեկտեմբերին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ մրցանակի երեք այլ հավակնորդներ մասնակցեցին Բեռլինի Aurora Dialogues քննարկումներին։ 2018թ. մարտին «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան մրցանակի երեք հավակնորդների եւ Մարգարիտ Բարանկիցների հետ միասին կմասնակցեն Նյու Յորքի քննարկումներին։ Նյու Յորքից հետո Aurora Dialogues քննարկումները կշարունակեն իրենց ուղին աշխարհով մեկ՝ ներառելով Մոսկվան, Լոնդոնը, Բուենոս Այրեսը, Լոս Անջելեսը, Բեյրութը եւ համաշխարհային այլ կենտրոններ։

«Առաջին երկու տարիներին մենք կենտրոնացած աշխատում էինք աշխարհն «Ավրորային» մոտեցնելու համար»,– ասել է Ռուբեն Վարդանյանը։ «Ամբողջ աշխարհից մենք հրավիրում էինք ականավոր անհատների եւ առաջնորդների՝ դառնալու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, մասնակցելու հայկական ժառանգությունն ու համընդհանուր մարդկային արժեքները համատեղող մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը, մարդկության ապագայի համար կարեւոր նշանակություն ունեցող հիմնախնդիրների շուրջ քննարկումներին»։ Այժմ՝ երրորդ տարում, «Ավրորայի» նախագծերն արդեն իսկ տարածվել են աշխարհի հինգ մայրցամաքներով, եւ այս տարվա մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը, որը տեղի է ունենալու չափազանց ինքնատիպ, մյուսներից տարբերվող եւ բացառիկ խորհրդանշական մի վայրում, արտացոլելու է համաշխարհային այդ ներկայությունը»։

 

«Ավրորայի» ամենամեծ ազդեցությունը կարելի է համարել մրցանակի դափնեկիրների կատարած աշխատանքը։ Յուրաքանչյուր դափնեկրի շնորհվել է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու բարեգործության շղթան՝ հավելյալ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը նվրաբերելով այն կազմակերպություններին, որոնք իրենց հերթին օժանդակել են դափնեկրի գործին ու առաքելությանը։ Վերջին երկու տարում աշխարհի 14 երկրներում գործող 6 կազմակերպություններ շարունակել են ծառայել հրատապ օգնության կարիք ունեցող կանանց, երեխաների եւ այլոց։ Բրազիլիայից մինչեւ Բուրունդի «Ավրորայի» թողած ազդեցությունը նկարագրելիս «Ավրորա» մրցանակի 2016թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ասում է. «Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում երեխաները գիտեն, որ հայությունն օգնում է նոր հույս տալ իրենց կյանքին»։

 

«Ավրորայի» տարածումը միջազգային ասպարեզում ակնհայտ է դառնում նաեւ «Ավրորա» մարդասիրության ցուցիչ հետազոտության արդյունքներից, որոնց համաձայն՝ աշխարհի բազմաթիվ վայրերում շարունակաբար աճում է «Ավրորայի» անվան եւ առաքելության մասին իրազեկվածությունը։ Այն փաստը միայն, որ երեք տարվա ընթացքում «Ավրորա» մրցանակը 125 երկրից ստացել է մոտ 1500 առաջադրում, արդեն իսկ վկայում է շարժման համաշխարհային ընդգրկման մասին։ Մրցանակից բացի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը  կրթաթոշակներ է տրամադրում «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC) ցանցի դպրոցներում սովորող 24 երիտասարդի (9 երկրից) եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի 10 ուսանողի (4 երկրից)։

 

Հայաստանը համաշխարհային երկխոսության մեջ ընդգրկելու գործում ստանձնած ակտիվ դերակատարումն արդեն իսկ տվել է իր արդյունքները։ «Ավրորայի» գաղափարների տարածումն աշխարհով մեկ ոգեշնչման մեծ աղբյուր է եւ հաջողության չափման լավագույն միջոց։

 

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Ավելին՝ www.auroraprize.com

 


Առնչվող նյութեր
1. «Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը. Լորդ Արա Դարզու հոդվածը Sunday Times պարբերականում
2. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
3. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
4. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
5. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
6. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա եռօրյա միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը:
7. «Ավրորա» մրցանակի փոստային նոր նամականիշ՝ Մեգիի պատկերով
8. Էդգար Բաղդասարյանը կգլխավորի ԱՎՐՈՐԱ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը
9. «Ավրորա»ն հայտարարել է գեղարվեստական մրցույթ
10. Քիմ Քարդաշյանը և Շերը գլխավորում են ամենաճանաչված հայ հայտնիների ցանկը. «Ավրորա»ի հետազոտության արդյունքները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: