ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիա.Պրոֆեսոր Յասմինե Դում-Թրագութի դասախոսությունը

24 մարտի, 2016 | 08:17

arman kirakosianՄարտի 18-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրության կենտրոնի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր պրոֆեսոր Յասմինե Դում-Թրագութի դասախոսությունը, որը նվիրված էր եվրոպական հայագիտության զարգացման հանգրվաններին, անցյալ, ներկա ու ապագա խնդիրներին, ինչպես նաև իր ղեկավարած ամբիոնի և կենտրոնի գործունեությանը և վերջին շրջանում իր կողմից կատարած հիշարժան բացահայտումներին:

Դասախոսությունը կազմակերպել էր Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ Ավստրիայի ՀԲԸՄ և երիտասարդ արհեստավարժների միության հետ համատեղ:

Դասախոսությանը ներկա էին Ավստրիայի ակադեմիական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, անդրադարձավ եվրոպական գիտական աշխարհում հայագիտության բնագավառի առջև դրված խնդիրներին և բարձր գնահատեց այն նվիրումը, որով դոկտոր Դում-Թրագութը վարում է Զալցբուրգի համալսարանում հայագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ուսանողների հոսքը, իրականացնում է տեսական և դաշտային ուսումնասիրություններ, սեփական ուժերով գումարներ հայթայթում այս կամ այն գիտակրթական նախագիծ կյանքի կոչելու համար: Նա նշեց, որ Զալցբուրգի կենտրոնը հաջողությամբ համագործակցում է Երևանի պետական 5724_hqհամալսարանի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի հետ:

Դոկտոր Դում-Թրագութի այս հայանվեր գործունեությունը գնահատելու համար դեսպան Կիրակոսյանը ավստրիահայ համայնքին կոչ արեց հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել Եվրոպայում հազվագյուտ գիտական այնպիսի ուղղությանը, ինչպիսինն է հայագիտությունը՝ ի դեմս դոկտոր Յասմինե Դում-Թրագութի և իր հայագիտական կենտրոնի:


Առնչվող նյութեր
1. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
2. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
3. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
4. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
5. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
6. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
7. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
8. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
9. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում
10. ,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: