ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիա. Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում

25 հունվարի, 2017 | 16:13

hrant dink vienna 2017 3ՎԻԵՆՆԱ. Հունվարի 22-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ պոլսահայ անվանի գրող, հրապարակախոս, «Ակօս» օրաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի խորհրդարանի անդամ, «Կանաչների կուսակցության» ներկայացուցիչ Բերիվան Ասլանը, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ոգեկոչման արարողությունն սկսվեց եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ` ի հիշատակ Հրանտ Դինքի:

Այնուհետև, եկեղեցու կից սրահում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որին ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։ Վերջինս նշեց, որ 10 տարի առաջ այդ օրն Ստամբուլում մասնակցում էր Հրանտ Դինքի հուղարկավորությանը՝ միաժամանակ շեշտելով, որ բավականաչափ տպավորվել էր հուղարկավորությանը մասնակցող հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունից, որոնք եկել էին հարգելու դավադրաբար սպանված թուրքահայ հասարակական գործչի հիշատակը և իրենց աջակցությունը հայտնելու Հրանտի ընտանիքին, թուրքահայ համայնքին և ողջ հայ ժողովրդին:

hrant dink vienna 2017 2Դեսպանն իր խոսքում նաև ընդգծեց, որ ցավալի է, որ մեկ տասնամյակ անց դատավարությունն այդպես էլ ի հայտ չի բերել սպանության իրական կազմակերպիչներին՝ համոզմունք հայտնելով, որ լրագրողների և առհասարակ մտավորականների նկատմամբ բռնությունների և սպանությունների բացահայտման ձախողումը կամ դրա ձգձգումն ստեղծում է անպատժելիության մթնոլորտ Թուրքիայում և դրանով իսկ խրախուսում անհարդուրժողականությունը:

Դեսպանը հիշատակեց նաև, որ Դինքի սպանությունից տաս տարի անց Թուրքիայում շարունակում է գերակայել ճշմարտության և արդարության ձգտող անձանց լռեցման նույն գործելաոճը, որի մասին է վկայում Թուրքիայի խորհրդարանի նիստերին պատգամավոր Գարո Փայլանի մասնակցության արգելքը:

Անուհետև, ելույթներով հանդես եկան ավստրիահայ համայնքի ներկայացուցիչները, իսկ եզրափակիչ ելույթով հանդես եկավ պատգամավոր Բերիվան Ասլանը, որն իր խոսքում նշեց, որ երկու տարի առաջ ինքը և իր կուսակիցներն ակտիվ աշխատանք են տարել Ավստրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունված հայտարարության նախաձեռնման և ընդունման գործում:

Միջոցառման ավարտին Վիեննայի պետական օպերայի բարիտոն Խաչիկ Պայվերթյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները:


hrant dink vienna 2017 4 hrant dink vienna 2017 9


Առնչվող նյութեր
1. Դեսպան Արման Կիրակոսյանը Խորվաթիայի Հանրապետությունում
2. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
3. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
4. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
5. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
6. 23-րդ Եվրո-հայկական խաղերը մեկնարկեցին Վիեննայում
7. Վիեննան հյուրընկալում է 23-րդ Եվրո-հայկական մարզական խաղերը
8. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
9. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
10. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: