ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիա. ՀՀ ներկայացուցչության մասնակցությունը Կանանց խորհրդի կողմից կազմակերպված բարեգործական տոնավաճառին

01 դեկտեմբերի, 2015 | 16:48

austiaՆոյեմբերի 27-ից 28-ը Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի կողմից կազմակերպված բարեգործական տոնավաճառին, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է կարիքավոր երեխաների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Հայկական տաղավարում ներկայացված էին Հայաստանը խորհրդանշող հուշանվերներ, զարդեր, հայկական գինի և կոնյակ, հրուշակեղեն, ինչպես նաև մշտական ներկայացուցչության դիվանագետների և հայ համայնքի տիկնանց կողմից պատրաստված անուշեղեններ:

ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի բարեգործական միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության ամենամյա ակտիվ և արդյունավետ մասնակցության շնորհիվ հաջողվում է ծրագրերի ֆինանսավորում ստանալ Հայաստանի կարիքավոր, հաշմանդամ, մանկատների, ինչպես նաև երկրաշարժից տուժած գոտում ապրող երեխաներին աջակցելու համար: Այս ծրագրերի շրջանակներում Գյումրիում կառուցվել է խաղահրապարակ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, իսկ Երևանում վերանորոգվել է աուտիզմով հիվանդ երեխաների կենտրոնը:


Առնչվող նյութեր
1. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
2. 23-րդ Եվրո-հայկական խաղերը մեկնարկեցին Վիեննայում
3. Վիեննան հյուրընկալում է 23-րդ Եվրո-հայկական մարզական խաղերը
4. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
5. Պրահայի դիվանագիտական տոնավաճառ-փառատոնում ներկայացավ նաեւ Հայաստանը
6. Հայաստանը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ
7. Վիեննայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերան
8. ՀՄԸՄ. Հայոց Ցեղասպանութեան 102րդ ամեակը Վիեննայում
9. Ավստրիա. Եւրոպայի երիտասարդութեան ներուժի համախմբման լաւագոյն առիթ հանդիսացաւ Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայի մէջ
10. ԱՎՍՏՐԻԱ. Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: