ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիա. Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Վիեննայում

26 սեպտեմբերի, 2016 | 09:43

 

austria 2016Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Վիեննայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:

Անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին Վիեննայի Սբ. Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո հայրապետական խոսքով հանդես եկավ Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը: Պատարագին մասնակցեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցեցին Ավստրիայում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպաններ և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչներ, Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական ու հասարական, մշակութային ու գիտակրթական շրջանակների, ինչպես նաև ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում դեսպան Կիրակոսյանը շնորհավորեց ներկաներին անկախության տոնի կապակցությամբ և նշեց, որ, թեև անկախությունը վերագտնելուց ի վեր Հայաստանը բախվեց բազմաթիվ դժվարությունների, այդուհանդերձ կենսունակ պետություն կառուցելու տեսանկյունից շոշափելի առաջընթաց է արձանագրել: Դեսպան Կիրակոսյանն առանձնահատուկ կարևորեց Ավստրիայի և Հայաստանի այլ բարեկամ երկրների աջակցությունը, որի շնորհիվ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին անցյալ քարորդ դարում հաջողվեց զգալի ձեռքբերումներ ունենալ:

ՀՀ դեսպանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի ու բարեկամ Ավստրիայի հարաբերությունները և քաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակի վրա: Այս համատեքստում դեսպանը կարևորեց նաև Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանի գյուղատնտեսության, կառավարման ապարատի և այլ ոլորտների արդյունավետության բարձրացմանն ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Դեսպան Կիրակոսյանը նաև անդրադարձավ Վիեննայում գտնվող մի շարք միջազգային կազմակերպությունների, հատկապես ԵԱՀԿ-ի շրջանակներում ծավալվող կարևորագույն գործունեությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի մասնագիտական մի շարք կառույցների, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի, ՄԱԿԶԿ-ի, ՄՊՀԱՓԿ-ի շրջանակներում ընթացող արդյունավետ միջազգային համագործակցությանը:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց ավստրիահայ երաժիշտների կողմից հայկական մեղեդիների ջազային մշակումների կատարումներով:

Arman Kirakosyan ausrtia 2016 austria 2016


Առնչվող նյութեր
1. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
2. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
3. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
4. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
5. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
6. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
7. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
8. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
9. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում
10. ,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: