ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում

29 նոյեմբերի, 2017 | 14:36

Նոյեմբերի 25-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ մեծ բանաստեղծ, “Հայոց Ոգու Արարատի” Եղիշե Չարենցի 120-ամյա հոբելյանին նվիրված գրական երեկո:

Այն կազմակերպել էր Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչությունը՝ ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ: Ավստրիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչները միասնաբար հարգանքի տուրք մատուցեցին մեր գրականության մեծանուն  բանաստեղծին, որն  իր կյանքի,  արդարության և ազատության գնով մեր լեզվին և ազգին 50 հազարից ավելի տողեր բանաստեղծություններ նվիրեց:

Այս գեղեցիկ գեղարվեստական ձեռնարկի ժամանակ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ավստրիացի գրող, հրապարակախոս ու թարգմանիչ, հայ ազգի բարեկամ, հայոց լեզվին և Հայաստանին իր բազմաթիվ աշխատությունները նվիրած  Հերբերտ Մաուրերին հանձնեց  դեռեւս սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհած ,,Երախտագիտություն,, մեդալը:

Ապա ողջ երեկո հայ և ավստրիացի հանդիսատեսը վայելեցին հատվածներ մեծ հայ բանաստեղծի երկերից, պոէմներից, ինչպես նաև իր կենսագրության մեջ տեղ գտած հետաքրքիր դրվագներ և իր կերպարը բացահայտող մանրապատումներ:

Լիահույս ենք, որ հայապահպանությանն ու Հայ մեծերին մեծարելու և երիտասարդ սերնդներին փոխանցելու նման կարևոր կրթական և մշակութային ձեռնարկները ապագայում կլինեն շարժական և կշրջագայեն Ավստրիայի այլ քաղաքներով’ հիացնելու և Ավստրիայի հայության սրտերը ջերմացնելու հայ գրականությամբ և հայ արվեստով:

Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչություն,

Վիեննա, 28.11.2017թ


Առնչվող նյութեր
1. Դեսպան Արման Կիրակոսյանը Խորվաթիայի Հանրապետությունում
2. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
3. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
4. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
5. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
6. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
7. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
8. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
9. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
10. Ավստրիա. Դեսպան Կիրակոսյանի ելույթն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: