ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիա.Դեսպան Կիրակոսյանի հանդիպումները Գրացի Լյուդվիգ Բոլցմանի ինստիտուտում

01 ապրիլի, 2016 | 10:04

austria kirakosianՄարտի 30-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն այցելեց Ավստրիայի Գրաց քաղաքում գտնվող Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտ:

Հաստատությունում դեսպանը հանդիպումներ ունեցավ ինստիտուտի հիմնադիր և ղեկավար պրոֆ. Շտեֆան Կարների և փոխտնօրեն պրոֆ. Բարբարա Շտելցլ-Մարքսի հետ:

Պրոֆեսոր Կարները և պրոֆեսոր Շտելցլ-Մարքսը պատմեցին իրենց ղեկավարած ինստիտուտում ներկայումս ծավալվող հետազոտությունների մասին, ներկայացրեցին այլ երկրների (հիմնականում՝ նախկին ԽՍՀՄ պետությունների) հետ ունեցած սերտ համագործակցությունը, գիտական ու արխիվային նյութերի փոխանակման ասպարեզում և այլ բնագավառներում հետագա համատեղ ծրագրերը: Քննարկվեց հայկական գիտահետազոտական կենտրոնների, պետական ու մասնավոր արխիվների հետ համագործակցության հաստատումը:

austria gracՀանդիպման ընթացքում քննարկվեց նաև այս տարվա հունիսին Ավստրիայի Ռաաբ քաղաքում Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտի անմիջական մասնակցությամբ կազմակերպվելիք «Փախուստ, արտաքսում և ցեղասպանություն Առաջին աշխարհամարտի ժամանակ» խորագրով գիտաժողովի, ինչպես նաև միջոցառմանը հայկական մասնակցության հնարավորության մասին:

Այցելության վերջում դեսպան Կիրակոսյանը գրառում կատարեց կենտրոնի պատվավոր հյուրերի մատյանում և ավստրիացի գիտնականներին նվիրաբերեց Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության մասին լույս տեսած գրականություն:

Տեղեկանք. Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտի գիտական կազմը հիմնականում զբաղվում է I և II աշխարհամարտերի հետևանքների ուսումնասիրությամբ և նրանց վերացման ուղղությամբ զանազան գիտահետազոտական ծրագրերի իրագործմամբ: Ինստիտուտը բազմաթիվ պատմագիտական, քաղաքագիտական ու քաղաքատնտեսական գիտաժողովներ, սիմպոզիումներ է նախաձեռնում ինչպես Ավստրիայում, այդպես էլ այլ երկրներում:


Առնչվող նյութեր
1. Հայագիտական ուսումնասիրություններին նվիրված ձեռնարկ Վիեննայի համալսարանում
2. Անհրաժեշտ է շտապ ստեղծել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ-Դեսպան Արման Կիրակոսյան
3. Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում Հրանտ Դինքի սպանության տարելիցի առնչությամբ
4. Ավստրիա-Հայաստան խորհդարանական բարեկամության խմբի հիմնադիր ժողովը Ավստրիայի խորհրդարանում
5. Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
6. Մշակութային միջոցառում Վիեննայում.հայկական երգչախմբի ելույթը
7. ՄԱԿ-ի և ԵՏՀ-ի միջև համագործակցության համատեղ հայտարարության ստորագրման արարողությունը
8. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Վիներ Նոյշտադտի քաղաքապետի հետ
9. Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
10. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: