ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՎՍՏՐԻԱ.-՚՚Կոմիտաս՚՚ի մեդալներ տաղանդավոր երաժիշտներ Վիգ Զարթմանին ու Նարե Արղամանյանին

24 հոկտեմբերի, 2016 | 16:20

Ավստրինյում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը Վիգ Զարթմանի եւ Նարե Արղամանյանի հետ

Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը Վիգ Զարթմանի եւ Նարե Արղամանյանի հետ

Հոկտեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալներ հանձնեց ավստրիահայ կոմպոզիտոր Վիգ Զարթմանին (Վիգեն Կզարթմյան) և դաշնակահարուհի Նարե Արղամանյանին:

Լինելով Ավստրիայում և եվրոպական այլ երկրներում ճանաչված արվեստագետներ՝ Վիգ Զարթմանը և Նարե Արղամանյանը շոշափելի ներդրում են ունեցել միջազգային հարթակներում հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված, ինչպես նաև համահայկական նշանակություն ունեցող այլ միջոցառումների հաջող անցկացման գործում:

Դեսպան Կիրակոսյանը նոր ձեռքբերումներ ու մասնագիտական հաջողություններ մաղթեց հայ արվեստագետներին՝ հույս հայտնելով, որ Վիգ Զարթմանն ու Նարե Արղամանյանը կշարունակեն իրենց արվեստով նպաստել հայկական մշակույթի միջազգային ճանաչմանը:

Վիգ Զարթմանի եւ Նարե Արղամանյանի հետ մեր հարցազրույցներին կարող եք ծանոթանալ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հավորդ համարում։ 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության
2. Դեսպան Արման Կիրակոսյանը Խորվաթիայի Հանրապետությունում
3. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
4. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
5. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
6. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
7. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
8. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
9. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
10. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: