ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը

10 մարտի, 2018 | 09:54

Մարտի 6-ին Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդես եկավ «Հայաստանի արտաքին քաղաքականություն. համադրելով շահերն ու հնարավորությունները» (Armenian Foreign Policy. Combining Interests and opportunities) խորագրով հանրային դասախոսությամբ, որը ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ կազմակերպել էր Վիեննայում գործող «Ռուսաստանի և նորանկախ պետությունների ընդլայնված և համեմատական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը» (International Center for Advanced and Comparative EU-Russia&NIS Research – ICEUR):

Դասախոսությանը ներկա էին ավստրիական և միջազգային քաղաքագիտական ուսումնասիրությունների կենտրոնների, համալսարանների գիտաշխատողներ, քաղաքական վերլուծաբաններ, ԶԼՄ-ների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի փոխնախագահ, քաղաքագիտության պրոֆեսոր Հանս-Յորգ Հայնրիխը, ով հավաքվածներին ներկայացրեց օրվա բանախոսին, հակիրճ անդրադարձավ դասախոսության թեմայի ընտրության ակտուալությանը, ապա խոսքը փոխանցեց դեսպան Կիրակոսյանին: Վերջինս պատմեց անկախությունը վերականգնելուց հետո Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման հայկական տեսլականի մասին, ապա անդրադարձավ միջազգային և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի ներգրավվածությանը՝ մանրմանասն ներկայացնելով ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության և ԵՄ-ի հետ վերջին շրջանում համագործակցության բարձրացման և ստորագրված համաձայնագրի կարևորությունը:

Պատասխանելով լսարանից հնչած հարցերին՝ դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բարեփոխումների ընթացքին, տնտեսական զարգացմանը, ղարաբաղյան շարժման 30-ամյակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները:


Առնչվող նյութեր
1. ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
2. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
3. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
4. Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը
5. Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ
6. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
7. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
8. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
9. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
10. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: