ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիայի կառավարության ղեկավարն ընդունեց կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին

22 մարտի, 2017 | 08:01

vahag azgayin kronakan 2ՎԻԵՆՆԱ. Մարտի 21-ին Ավստրիայի վարչապետ պարոն Քրիստիան Քեռնին և Ավստրիայի Կառավարության պետքարտուղար տիկին Մունա Դուզդարը միջկրոնական երկխոսության հանդիպման շրջանակներում ընդունեցին  մի շարք կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնց թվում էին նաև Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական առաջնորները։ Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրներում Հայրապետական պատվիրակ, Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը աշխատանքային այցով Վիեննայից բացակայելու պատճառով ներկա չէր հանդիպմանը, եւ նրա փոխարեն հայ եկեղեցական համայնքը ներկայացնում էին  Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի հոգևոր հովիվ, Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը և Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչության Ատենապետ Վահագն Ամիրջանյանը։

vahag agayin kronakan 4Ինչպես իր ելույթում  նշեց տիկին Մ. Դուզդարը, Ավստրիայում իշխում է կրոնական ազատություն: ՚՚Քաղաքականությունը և կրոնը պետք է մշտապես գտնվեն երկխոսության մեջ, բայց նրանց դերերը չպետք է խառնվեն: Ինչպես քաղաքական գործիչները, այնպես էլ կրոնական կազմակերպությունները ստանձնել են այս կարևոր պարտականությունը: Միախմբված և միասին ենք փորձում իրագործել որդեգրած մեր քաղաքականությունը՝  սատարելով միմյանց և ամրապնդելով մեր համագործակցությունը: Որպես վառ օրինակ և ապացույց են ծառայում կրոնական կառույցների և եկեղեցական համայնքների կողմից իրականացվող մարդասիրական աշխատանքները, աջակցելով և մշտական ուշադրության մեջ պահելով կարիքավորներին: Մեր օրերում կրկին վերապրում ենք աղքատություն և փախուստ հասկացությունները…՚՚։

՚՚Հանուն հանդուրժողականության վերապահում ենք մեզ անհանդուրժողականությունը չհանդուրժելու մեր իրավունքը, ՚՚,-ասաց Ավստրիայի Դաշնային Կանցլեր, պարոն Քրիսթիան Քեռնը, մեջբերելով 20-րդ դարի առաջադեմ Ավստրո-բրիտանական փիլիսոփա, պրոֆեսոր Կարլ Փոփփերի այս արտահայտությունը, հավելելով, որ ՚՚այս մոտեցումով պետք է առաջնորդվենք մենք՚՚:

vahag andras haiank wienՄիջկրոնական երկխոսությանը նվիրված բարձրաստիճան հանդիպման ընթացքում քննարկված  հիմնահարցերն էին՝  հանդուրժողականությունը և հարգանքը, ինչպես նաև կրոնական ազատությունը, կրոնի և պետության դերերի տարանջատումը։

՚՚Կամավորության սկզբունքով կատարվում է ամենաարժեքավորը, մասնավորապես, փախստականներին աջակցություն տրամադրելու  կարևորագույն գործում՚՚,- ասաց պարոն Ք.Քեռնն իր ելույթում:

Վերջում Ավստրիայի Կանցլեր Քրիսթիան Քեռնը և Ավստրիայի Կառավարության պետքարտուղար տիկին Մունա Դուզդարը օտար ազգային  կրոնական կազմակերպությունների ղեկավարներին հայտնեցին իրենց խորին շնորհակալությունը՝ Ավստրիայի սոցիալական և մարդասիրական ոլորտներում իրենց կարևոր դերակատարության և աջակցության համար:

 

Սուսաննա Գեւորգյան

Ավստրիայի Հայ եկեղեցական համայնքի վարչության քարտուղար

Orer.eu

vahag agayin kronakanvahag azgain kronakan pokr


Առնչվող նյութեր
1. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
2. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
3. Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը
4. Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ
5. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
6. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
7. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
8. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
9. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
10. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: