ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիայի խորհրդարանականներն ու դիվանագիտական կորպուսի ղեկավարներն այցելեցին Վիեննայի Մխիթարյան միաբանություն

08 հունիսի, 2017 | 11:37

Հունիսի 6-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը ավստրիական «Society» ամսագրի հետ համատեղ կազմակերպել էր Ավստրիայի խորհրդարանի անդամների և Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների այցելությունը Մխիթարյան միաբանության վանք։ Այցն ուներ ճանաչողական բնույթ և միտված էր ավստրիացի քաղաքական և պետական գործիչներին, ինչպես նաև օտարերկրյա դիվանագետներին ծանոթացնել Եվրոպայում հայկական մշակութային ժառանգությանը:

Շրջայցին մասնակցեցին Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան խորհդրարանական խմբի անդամներ, Ավստրիայում հավատարմագրված դեսպաններ, ԵԱՀԿ-ում և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչներ, ինչպես նաև Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցներ։

Այցի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ հայ մշակույթի անբաժան մասը կազմող Մխիթարյան միաբանության պատմությանը, Ավստրիայի կառավարության ու Հաբսբուրգների կայսերական տոհմի հետ հայ վանականների ունեցած համագործակցությանը, հայ գրատպությանն ու մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող մի շարք դրվագների։

Այնուհետև միաբանության վանական հայր Վահան Հովակիմյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը շրջայց կատարեցին միաբանության տարածքով, ծանոթացան թանգարանին, հայ վանականների կողմից դարերով հավաքած ու պահպանված հարուստ հավաքածուներին, ինչպես նաև աշխարհահռչակ տպարանին ու գրադարանին։

Այցի ավարտին ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը միաբանություն այցելած պատգամավորներին և դիվանագետներին հնարավորություն ընձեռնվեց համտեսելու 400-ամյա բաղադրատոմսով պատրաստվող Մխիթարին լիքյորը։

 


Առնչվող նյութեր
1. ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
2. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
3. Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ
4. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
5. Մխիթարյան Միաբանության՝ Սուրբ Ղազարում հիմնադրման 300-ամյակի միջոցառումների մեկնարկը Երևանում
6. Վենետիկի Մխիթարյան միաբանությունը տոնում է Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակը
7. Հայկական մթերքների և խմիչքների ցուցահանդես Վիեննայում
8. Հայաստանը՝ Վիեննայի միջազգային տոնակատարությանը
9. Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի այցը Մխիթարյան միաբանություն
10. Հայտնի հոգեւորական եւ փիլիսոփա Լևոն արք. Զեքիյանը նշանակվել է պապական պատվիրակ Մխիթարյան միաբանությունում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: