ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիայի արտգործնախարար Քուրցը հանդիպել է հայ համայնքի ղեկավարներին

26 ապրիլի, 2017 | 14:14

Ավստրիայում հայ առաքելական եկեղեցական համայնքի ձևավորման ավելի քան 100 տարիների և Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հիմնադրման 50 ամյակի զուգահեռներով

Ապրիլի 24-ին Ավստրիայի արտգործնախարար պարոն Սեբաստիան Քուրցը ընդունեց Ավստրիայի Հայ Առաքելական Համայնքի Վարչության Ատենապետի գլխավորած Հայ Համայնքի պատվիրակությունը, որտեղ նա հայտնեց իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը Ավստրիայում Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքին երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման համար:

՚՚Ցանկանում եմ հատուկ նշել երջանկահիշատակ Մեսրոպ Արքեպիսկոպոս Գրիգորյանի և ներկայիս մեր հոգևոր առաջնորդ Հայրապետական պատվիրակ Տեր Տիրան Վարդապետ Պետրոսյանի դերը հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման և մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորման գործում:

Այս օրերին ևս,  Տիրան Վարդապետ Պետրոսյանը, ավստրիական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ միասին, գտնվում է Հայստանում, Հայաստանի և հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների մասին ավստրիական պետական հերուստատեսության և ռադիոյի համար հատուկ հաղորդաշար պատրաստելու նպատակով:

ՀԱԵՎ կողմից Ավստրիայում կազմակերպված և իրականացված բազմաթիվ միջոցառումների շնորհիվ մեծ թվով ավստրիացիներ հնարավորություն են ստացել ծանոթանալու հայ մշակութային, եկեղեցական և ազգային արժեքների հետ:

Ավտրիահայ համայնքի ձևավորման և զարգացման գործում իրենց ուրույն դերն են ունեցել նաև ՀԱԵ ներկայացնող մեր բարձրաստիճան հոգևոր առաջնորդները, որոնց շնորհիվ հաջողվել է Ավստրիայում բնակվող հայերի սրտում ոչ միայն վառ պահել քրիստոնեկան հավատքի սուրբ ճրագը, այլ նաև դաստիարակել համամարդկային արժեքներին հավատարիմ հայ զավակներ( ոչ մեկ սերունդ), – ասաց Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Ատենապետ’ Դկ.Վահագն Ամիրջանյանն իր ելույթում:

ՀԱԵՎ-ը Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ իրականացնում է զանազան ձեռնարկներ, որոնք կոչված են նպաստելու հայ և ավստրիացի գործարարների, կրթական, բժշկական, մշակութային, տնտեսական և քաղաքական ոլորտների պատասխանատուների միջև սերտ կապեր և հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն:

Դկ. Վահագն Ամիրջանյանը  հայ ժողովրդի անունից իր խորին շնորհակալությունը հայտնեց Ավստրիական կառավարությանը՝ Սիրիայից փախստականների ընդունման և աջակցման համար: Նրանց թվում բազմաթիվ հայեր կան, որոնց նախնիները քսաներորդ դարասկզբի Հայոց ցեղասպանության օրերին պատմական Հայաստանի տարածքից գաղթել էին Սիրիա և ապաստան գտել այնտեղ:

Ցավոք, այսօր ևս նրանց զավակները ստիպված են արտագաղթելու, և ցանկանում եմ նշել, որ Ավստրիայի հայ համայնքը ևս քայլեր է ձեռնարկում սիրիահայերի ինտեգրման գործընթացին՝ ապահովելով ներգաղթյալների բժշկական, սոցիալական և իրավաբանական անվճար խորհրդատվություններ, գերմաներեն լեզվի անվճար դասընթացներ և այլն:

Բանախոսն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներին, որոնք 2015թ. ապրիլի 23-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին, ճանաչեցին Օսմանյան Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած ցեղասպանության փաստը՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը և դրանով իսկ մեկ անգամ ևս ապացուցելով Ավստրիական Հանրապետության նվիրվածությունը համամարդային, եվրոպական և մարդասիրական արժեքներին, ինչպես նաև պետության կառավարման դեմոկրատական և արդար սկզբունքներին:

Մոտ ապագայում սպասվում է Ավստրիայի Արտգործնախարար պարոն Սեբաստիան Քուրցի այցը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, ում պաշտոնական հրավեր է ուղարկել Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրներում Հայրապետական պատվիրակ’ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:

Սուսաննա Գեւորգյան

Վիեննա

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
2. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
3. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
4. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
5. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
6. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
7. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
8. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
9. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
10. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: