ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիահայությունը ջերմորեն ընդունեց համայնքի պատմությանն ու ներկային նվիրված ՕՐԵՐ-ի բացառիկ համարը. Շնորհանդես Վիեննայում

16 հունվարի, 2017 | 18:49

 

orer avstria shnorhandes 2

ՎԻԵՆՆԱ . ՕՐԵՐ.- Հունվարի 16-ին Վիեննայի Հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարեւանությամբ գտնվող եկեղեցական համայնքի մեծ սրահում տեղի ունեցավ Պրահայում լույս տեսնող ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հատուկ համարի շնորհանդեսը, որն ամբողջությամբ նվիրված է Ավստրիայի հայերի պատմությանը, ներկային ու ապագային։

Բացելով շնորհանդեսը, ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը ողջունեց բոլոր ներկաներին եւ ողջույնի համար ձայնը տվեց Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանին։ Դեսպան Կիրակոսյանը նախ նշեց, որ վաղուց է ճանաչում  ՕՐԵՐ-ի խմբագիր Հակոբ Ասատրյանին, ով 1990-ականների սկզբին, երբ 25 տարի առաջ ինքն իր աշխատանքը սկսեց արտաքին գործերի նախարարությունում,  նա ԱԶԳ օրաթերթի առաջատար լրագրողն էր։ ՙՙՈւրախ եմ, որ այսօր կապեր են հաստատվել ՕՐԵՐ ամսագրի հետ, եւ կարեւոր է նաեւ, որ ավստրիահայությունն ամուր կապեր հաստատի Պրահայում գործող պարբերականի, ինչպես նաեւ կազմակերպությունների ու կառույցների հետ։ Անշուշտ ոչ բոլոր մարդիկ ու գործիչներն են ընդգրկված այս համարում, բայց Հակոբը փորձել է ամեն ինչ անել, որ ամբողջությամբ ավստրիահայ համայնքը ներկայացված լինի, այդ թվում՝  Հայ առաքելական եկեղեցու եւ Մխիթարյան միաբանության պատմությունը։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս երեւույթի կապակցությամբ, եւ շնորհակալություն հայտնում ՕՐԵՐ-ի խմբագրին այս հատուկ համարի թողարկման համար,,-եզրափակեց իր խոսքը դեպան Արման Կիրակոսյանը։

Դեսպան Արման Կիրակոսյանը ելույթի պահին

Դեսպան Արման Կիրակոսյանը ելույթի պահին

Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր Հայր Հուսիկ աբեղա Սմբատյանը , ով իր խոսքում արժեւորեց ՕՐԵՐ-ի հատուկ թողարկումը, համարելով այն մեծ ձեռքբերում։   ՚՚Այս ամսագրի շնորհիվ կարծես թե կազմվել է ավստրիահայության պատկերը, ներկայացվել են ավստրիահայության բոլոր կազմակերպությունները։ Շնորհակալություն Ձեզ , որ նման հատուկ համար եք հրատարակել։ Մաղթում եմ, որ այսուհետ կարողանաք լուսաբանել ոչ միայն Վիեննայի, այլեւ մյուս հայկական  համայնքների կյանքն ու պատկերը,,-ասաց Տեր Հուսիկը։ (Փակագծում  նշենք, որ Վիեննայում  Հայրապետական պատվիրակ  Տիրան վարդապետ Պետրոսյանը նախկին առաջնորդ Մեսրոպ Սրբազանի մահվան պատճառով չկարողացավ մասնակցել շնորհանդեսին, բայց հեռախոսով փոխանցեց իր բարեմաղթանքներն ու շնորհավորանքները)։

Տեր Հուսիկը ելույթի պահին

Տեր Հուսիկը ելույթի պահին

Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ  Վահագն Ամիրջանյանը նույնպես ողջունեց, եւ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար։ Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց արձագանքել գլխավոր խմբագրի առաջարկին եւ մի ցուցակով ներկայացնել այն մարդկանց անունները, որոնք այս կամ այն պատճառով դուրս են մնացել հատուկ համարի լուսաբանությունից։

Եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը ելույթի պահին

Եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը ելույթի պահին

Ատենապետը նաեւ նշեց, որ համայնքի նորընտիր վարչության խնդիրն է ակտիվացնել երիտասարդությանը,որպեսզի ավելի ակտիվորեն մասնակցեն համայնքային կյանքին։ ՙՙՀեշտ աշխատանք չի, ակնկալում ենք բոլոր հայկական միությունների համագործակցությունն այս հարցում, բոլորի հետ սերտորեն աշխատում ենք եւ ցանկանում ենք, որպեսզի դպրոցից սկսենք այդ աշխատանքը։ Եթե որեւէ մեկը պատրաստ է համայնքին օգնելու, մենք  պատրաստ ենք համագործակցել  եւ  մեր դռները միշտ բաց են բոլոր առաջարկների ու նախագծերի առաջ,,- ասաց նա։

ՕՐԵՐ-ի գլխ.խմբագիրը ելույթի պահին

ՕՐԵՐ-ի գլխ.խմբագիրը ելույթի պահին

ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը ներկայացրեց ավստրիահայությանը նվիրված համարը, նշելով, որ դա թվով 7-րդ հայկական համայնքն է, որին անդրադառնում է ամսագիրը իր 77-րդ միացյալ համարում՝ Գյուլբենկյան հաստատության աջակցությամբ իրականացվող նախագծի շրջանակներում։ Համարում  ներկայացվել է մոտ 50 ավստրիահայերի հետ ունեցած հարցազրույցների արդյունքում պատրաստված հոդվածը, որը նախատեսված 30 էջի փոխարեն հասել է 65-ի։ ՚՚Անընդհատ նոր անուններ էի իմանում եւ այդպիսով համարի լույս ընծայումը հետաձգվում էր։ Բայց ստիպված էինք կանգ առնել, եւ վերջապես տպագրել այս համարը,-ասաց նա, միաժամանակ նշելով, որ հոդվածում չնշված կարեւոր մարդկանց անունները կարող են ավելացվել համացանցային տարբերակում եւ ապագայում հրատարակվելիք գրքում։

orer shnorhsndes dahlichum 2017Խմբագրի ասելով, հիմնական նպատակն էր ցույց տալ համայնքի հակիրճ պատմությունը, եկեղեցական ու համայնքային կառույցների գործունեությունը, միությունների ու տարբեր կազմակերպությունների աշխատանքը, հայ-ավստրիական հարաբերությունների ներկա վիճակն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարված աշխատանքը։ Հոդվածի հաջորդ հատվածում ներկայացվել են հայտնի ավստրիահայերը, մշակութային գործիչները, մարզիկները եւ այլ նշանավոր մարդիկ։  Վերջում երիտասարդների հետ զրույցների միջոցով տրվել է համայնքի ապագայի պատկերը, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց ապագան Ավստրիայում։  Նրանցից շատերը ներկա էին շնորհանդեսին, այդ թվում՝ Հասմիկ Պապյանը դստեր՝ Սիրանույշի հետ, Արշալույս Ճգնավորյան-Ազենբաուերը, Նարե Արղամանյանը, Վիգեն Կզարթմյանը, Մայք Մովսեսյանը, Գերասիմ Սարգսյանը, Գայանե Միրզոյանը, Թերեզա Բեգլարյանը, Մերի Սարգսյանը, Լեւոն Թորոսյանը, Սեպուհ Բաղդոյանը, Շիրազի անջան շաբաթօրյա դպրոցի տնօրինուհի Արփի Յալմանյանը եւ շատ ուրիշներ։ Շատերը չէին կարողացել ներկա գտնվել հիվանդության կամ քաղաքից բացակայության պատճառով։ Իսկ հատկապես այս համարին արխիվային նյութերով աջակցած Գրիգոր Հալաճեանն իր խոսքն ասել էր նախօրեին երեկոյան ՀՈՄԵՆԹՄԵՆԻ(ՀՄԸՄ մասնաճյուղ)  ակումբում ներկայացված ձեռնարկի ժամանակ, որտեղ ՕՐԵՐ-ի խմբագիրը կատարեց վիճակահանությունը եւ պարգեւատրեց մեծ մրցանակը շահած բախտավոր հայրենակցուհուն։

Շնորհանդեսին գլխավոր խմբագիրը, բացի ՀՈՄԵՆԹՄԵՆԻ(ՀՄԸՄ) եւ հայկական դպրոցի նախկին ղեկավար Գրիգոր Հալաճեանից, շնորհակալանքի խոսք ուղղեց նաեւ Արարատ միության պատվո նախագահ Սեպուհ Բաղդոյանին եւ Ավստրո-հայկական մշակութային միության նախագահ Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանցին, ովքեր ամիսներ շարունակ ակտիվորեն պատասխանել են բոլոր հարցադրումներին եւ օգնել իրենց խորհուրդներով ու տեղեկատվությամբ։

Oreri shnorhandese 2017Հ.Ասատրյանը նաեւ ներկայացրեց  orer.eu  կայքէջի աշխատանքը, առաջարկեց կարեւոր իրադարձությունների եւ ձեռնարկների մասին լուրերը ուղարկել խմբագրության հասցեով։ ,,Մենք սիրով ՕՐԵՐ-ի յուրաքանչյուր համարում մի քանի էջ կհատկացնենք նաեւ ավստրրիահայության ձեռնարկներին,,-ասաց նա։

Այնուհետւ եղան նաեւ տարբեր հարցադրումներ, նաեւ շնորհակալանքի խոսքեր։ այդ թվում  հայկական դպրոցի ուսուցչուհի տիկին Թամար Աֆիցերյանի, ինչպես նաեւ Մխիթարյան միաբանության հոգեւոր հովիվ  հայր Վահանի կողմից։ Վերջում  ներկաները բաժանորդագրվեցին ՕՐԵՐ ամսագիրը։

Հ.Գ.- ՕՐԵՐ-ի անունից շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանին  եւ Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանին  այս ձեռնարկի կազմակերպմանը աջակցելու հարցում, եւ իհարկե, Հայ առաքելական եկեղեցական համանքի քարտուղար, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու տիկին Սուսաննա Գեւորգյանին, առանց ում ջանքերի անհնար կլիներ նման մակարդակի միջոցառման կազմակերպումը։

 

ՕՐԵՐ ամսագիր

Լուսանկարները՝ Սուսաննա Գեւորգյանի

Hasmik Papyani het WIEN 2016 hunvarArshaluis Chgnavoriani ev Arman Kiarkosiani hetNaren ev Narinenvahagnsusanna narineorer shnorhandes 2017 wien 6orer shnorhandes 2017 wien 5hayr VahaneGarin ev ir kinearshaluis chgnavoriani hetMeryii het2017 hunvarHakob Asatryan wien 2017oreri shnorhandese 2017 wienxmbov nkar


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
3. Դեսպան Արման Կիրակոսյանը Խորվաթիայի Հանրապետությունում
4. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
5. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
6. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
7. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
8. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
9. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
10. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: