ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիահայությունը՝ Վերֆելի հուշարձանի մոտ

26 ապրիլի, 2017 | 20:35

Հայոց ցեղասապանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ավստրիայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայի մի շարք խոշոր քաղաքներում՝ Վիեննայում, Իննսբրուքում, Զալցբուրգում, Գրացում և Բադենում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողների, խաչքարների մոտ, տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ:

Մայրաքաղաք Վիեեննայում հիշատակի միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 23-ին՝ Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցած բարեխոսության կարգով: Այնուհետև եկեղեցուն կից սրահում տեղի ունեցավ գերմանացի գրող-սցենարիստ Թոմաս Հարդվիգի «Հայուհի» գրքի շնորհանդեսը, որին ավստրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի մասնակցեցին ավստրիացի հասարակական գործիչներ, գրողներ, հրապարակախոսներ:

Ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնական Շիլլեր հրապարակում տեղադրված ավստրիացի մեծ գրող և հումանիստ Ֆրանզ Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որին, ի թիվս ավստրիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների, մասնակցեցին նաև ավստրիացի քաղաքական ու հասարակական գործիչներ, լրագրողներ:

Համատեղ աղոթքից հետո Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վարչության անունից ելույթ ունեցավ Վահագն Ամիրջանյանը: Ավստրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչի կողմից ընթերցվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով հայրենակիցներին ուղղված ուղերձը:

Արարողությունն ուղեկցվեց «Անի» երգչախմբի երաժշտական կատարումներով, ասմունքով: Արարողության ավարտին Վերֆելի հուշարձանի մոտ զետեղվեցին պսակներ և ծաղիկներ:

Նույն օրը երեկոյան ավստրիահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրվեցին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարություն, ուր ապրիլի 24-ի առթիվ նախարար Սեբաստիան Կուրցը հանդիպում և ընդունելություն էր կազմակերպել Ավստրիայի Հայ առաքելական համայնքի, ինչպես նաև Ավստրիայում բնակվող արևելյան քրիստոնեական մյուս համայնքների ներկայացուցիչների պատվին: 


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
7. Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը
8. Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ
9. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
10. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: