ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիական Քլագենֆուրտի «Կոնցերտհաուս» համերգասրահում տեղի ունեցավ Կարեն Ասատրյանի «Աղոթքի անիվ» պատարագի պրեմիերան

29 հունվարի, 2015 | 10:55

Hasmik Poghosian AvstriaՀունվարի 18-20-ը կայացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատանքային այցը Ավստրիայի Հանրապետություն:

Հունվարի 18-ին նախարարը ներկա է գտնվել Ավստրիայի Կարինթիա երկրամասի մայրաքաղաք Քլագենֆուրտի «Կոնցերտհաուս» համերգասրահում տեղի ունեցած, երգահան և դաշնակահար Կարեն Ասատրյանի` երգչախմբի և ջազային քառյակի համար գրած «Աղոթքի անիվ» պատարագի պրեմիերային: Ստեղծագործությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հունվարի 19-ին նախարար Հ. Պողոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ավստրիայի արվեստների և մշակույթի, սահմանադրության և լրատվամիջոցների դաշնային նախարար, դոկտոր Յոզեֆ Օստերմայերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Երկու երկրների մշակույթի նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ավստրիայի վարչապետարանի միջև արվեստի և մշակույթի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հունվարի 19-ին, Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից «Հայաստան» կենտրոնում, նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է դեսպանության կազմակերպած` հայ արվեստին և Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված միջոցառմանը: Նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով և ՀՀ մշակույթի նախարարության կողմից սահմանված «Գրանշան-2013» առաջին մրցանակի դիպլոմ հանձնել Լիզա Շուլցին:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված` մեծ երգահանի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակների հավաքածուի շնորհանդեսը, որը ներկայացրել է նախագծի հեղինակ Ռուբեն Տոնիկյանը: Վիեննաբնակ հայ կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիգեն Կզարթմյանը ներկայացրել է Կոմիտասին նվիրված «Ծիրանի ծառ» երաժշտական իր նախագիծը, որը Կոմիտասի դրամատիկ և հոգևոր ստեղծագործությունների վերամշակման փորձ է ժամանակակից կինոերաժշտության արտահայտչաձևերով՝ գործիքավորված դասական-սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական գործիքների համար:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի խորհրդարանի անդամներ, մշակութային կառույցների, Ավստրիայի արտաքին գերատեսչության, կառավարական այլ մարմինների, լրատվամիջոցների, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:


Առնչվող նյութեր
1. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
2. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
3. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
4. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
5. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
6. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
7. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
8. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
9. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում
10. ,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: