ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավո Գաբրիելյանի ,,Առանց դռների տները,, ֆիլմն արժանացավ գլխավոր մրցանակի Տորինոյի կինոփառատոնում

26 նոյեմբերի, 2016 | 21:55

 

torino-avo-gabrielyan

ՏՈՐԻՆՈ.ՕՐԵՐԻտալական Տորինոյի 34-րդ միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակի է արժանացել սիրիահայ կինոռեժիսոր Ավո Գաբրիելյանի (Ավետիս Կապրեալյան) ՙԱռանց դռների տները՚ վավերագրական ֆիլմը։ Ժյուրին Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ անվանակարգում բարձր է գնահատել հայազգի ռեժիսորի կատարած աշխատանքը։ Հատկապես նշվել է, որ նա անկարելի պայմաններում կարողացել է իր տան պատշգամբից նկարել եւ ցույց տալ թե ինչպիսին է աշխարհը, եւ մի անգամ եւս ապացուցել , որ բոլորը՝ հայերն ու սիրիացիները նույնպես մարդիկ են եւ  պայքարում են մարդկությանը օգնելու համար եւ այդպիսով ընդգծում կինոյի ուժը։ Վավերագրական ֆիլմերի բաժնում մրցակցել են 10 ֆիլմեր, այդ թվում՝ թուրքական, գերմանական, հունական, հոլանդական, արգենտինյան եւ այլ։ 

Ինչպես նշեց կինոռեժիսորը ՕՐԵՐի հետ զրույցում, ինքն արդեն վերադարձել է Բեյրութ, եւ չէր սպասում, որ մրցանակն իր ֆիլմին կտան, հակառակ դեպքում կմնար Տորինոյում։  Ամեն դեպքում նա փառատոնին տեսաուղերձ է ուղարկել, որում պատմել է  Բեյրութի Սանյակ ճամբարի մասին։ Նա  նշել է, որ դա հայկական ճամբար է, որտեղ 1920-ական թվականներին շատ հայեր իրենց փրկությունը գտան եւ շարունակեցին ապրել սերնդե-սերունդ։ Բայց այսօր այդ ճամբարն առեւտրական նպատակներով ուզում են քանդել, ինչը համընկնում է այնպիսի մի ժամանակի, երբ  կրկին հազարավոր մարդիկ գաղթական են դարձել եւ մնալու տեղ չունեն։

torino-film-festival-logoԱվո Գաբրիելյանը տեսաուղերձից զատ նաեւ մի նամակ է ուղարկել կինոփառատոնի ղեկավարությանը, ուր մասնավորապես գրել է. ,,Մի քանի տարի առաջ Գոդարը ասաց “Goodbye to Language”, մի գուցե նա ցանկանում էր ցտեսություն ասել սահմաններին, միգուցե նա մեզ հրավիրում էր պատկերների աշխարհ….Մարդ արարածներն ունեն մեկ ընդհանուր բան՝ իրենց նկարները։ Այդ իսկ պատճառով մարդիկ պետք է ,,տեսնեն,, իրար, որովհետեւ շատ ժամանակ մենք չենք լսում իրար, քանի որ ունենք տարբեր լեզուներ, մշակույթներ եւ այլն։ Բայց մարդկանց աշխարհը, արցունքները, պոռթկումները մեկ են եւ միեւնույնն են…Նույնիսկ աղոթքները նման են, հակառակ տարբեր կրոնների…,,։

avo _LB_1662Հիշեցնենք, որ 30ամյա կինոռեժիսորի ֆիլմն այս տարի արդեն ցուցադրվել է Բեռլինի եւ Պրահայի միջազգային կինոփառատոններում եւ արժանացել մեծ ընդունելության։ Ֆիլմի նկարահանումը տեւել է մի  քանի տարի։ Ռեժիսորը ցանկացել է ցույց տալ  Հալեպի  պատերազմական առօրյան եւ մարդկանց կյանքը։  Քանի որ Սիրիայում  արգելված է դրսում նկարահանումների կատարումը՝ փորձել է գաղտնի նկարահանել իրենց տան պատշգամբից։

Ֆիլմի ողջ ընթացքում  կինոռեժիսորը զուգահեռներ է տանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ, նաեւ կադրեր են օգտագործված Դոն Ասկարյանի  ՚Ավետիք՚\1992\,Անրի Վերնոյի  ՚Մայրիկ՚\1991\ եւ Ալեխանդրո Խոդորովսկի Պրուլանսկու ՚ Խլուրդը \ El Topo ՚\1970\ ֆիլմերից։

Ռեժիսորի՝  անցյալ դարասկզբին ցեղասպանության ենթարկված ընտանիքը,  որ ապաստան էր գտել Սիրիայում, ստիպված էր երկրորդ անգամ դառնալ փախստական, այս անգամ ապաստան գտնելով հարեւան Լիբանանում։

Ցավոք, ֆիլմն այդպես էլ չցուցադրվեց Երեւանի ,,Ոսկե Ծիրան,, միջազգային կինոփառատոնում եւ փաստորեն, Հայաստանում այն դեռեւս չի ունեցել իր ցուցադրությունը։ Բայց ,,Առանց դռների տները,,-ի  այլ փառատոնային ցուցադրությունները դեռեւս շարունակվելու են։

Այսպիսով, միջազգային կինոփառատոնում բարձր գնահատանքի արժանացավ մեր հայրենակցի հերոսական աշխատանքը, որ հակառակ  բոլոր արգելքներին, կարողացել է կատարել իր մասնագիտական պարտքը եւ հանրության դատին ներկայացրել պատերազմական Հալեպի պատկերը։

Հակոբ Ասատրյան, ՕՐԵՐ

Orer.eu

Ավո Գաբրիելյանի լուսանկարը՝ Foto: Lukáš Bíba, Jeden svět

 


Առնչվող նյութեր
1. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
5. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
6. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
7. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
8. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
9. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
10. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: