ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավետիս Կիտանյանը եւ Ժան Օղասապյանը՝ Լիբանանի կառավարության նոր անդամներ

19 դեկտեմբերի, 2016 | 22:40

hariri-2_-libananԲԵՅՐՈՒԹ.-Լիբանանի վարչապետ Սաատ Հարիրին  հրապարակել է նոր կառավարության կազմը, որի 30 անդամներից երկուսը հայեր են։  Մեր գործընկեր, ՚՚Վանա ձայն ՚՚ ռադիոկայանի տնօրեն Ավետիս Կիտանյանը ստանձնել է զբոսաշրջության նախարարի պաշտոնը, իսկ  Ժան Օղասապյանը՝ կանանց հարցերով նախարարի։ Ավետիս Կիտանյանը ՀՅ Դաշնակցության անդամ է, իսկ Ժան Օղասապյանը՝ Ռամկավար Ազատական կուսակցության։

zan-oghasabyanԻնչպես հաղորդում է Ազդակ օրաթերթը, Հարիրին իր նշանակումից հետո հայտարարել է, որ կազմվել է ազգային միասնականության կառավարություն, ինչն արդյունք է քաղաքական բոլոր կողմերից արված զիջումների։ Վարչապետը կարեւորել է նաեւ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, ըստ որի կապահովվի կանանց 100-ից երեսուն ներկայացուցչությունը։

Ի դեպ , 30 նախարարություններից վեցը նոր են, այդ թվում կանանց հարցերով նախարարությունը։

avetis-kitanyan

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի համառոտ կենսագրականը

Ավելացնենք, որ Ավետիս Կիտանյանը ՀՅԴ անդամ է։ Ծնվել է 1966-ի նոյեմբերի 21-ին, երկրորդական ուսումը ստացել է Հայ կաթողիկէ Մեսրոպյան բարձրագույն վարժարանում, ավարտել է Լիբանանյան համալսարանի բնագիտության բաժանմունքը:

Տարբեր տարիների ստանձնել է կուսակցական զանազան պաշտոններ: Ընտրվել է ՀՅԴ ԶՈՄ-ի վարչության ատենապետ եւ 1992-ից սկսյալ տարբեր ժամանակաշրջաններում ստանձնել է ՀՅԴ Ընտրական կենտրոնական մարմնի պատասխանատվությունը: Եղել է ՀՅԴ-ի ներկայացուցիչը Լիբանանյան կուսակցությունների համաժողովում, ինչպես նաեւ ՀՅԴ-ն ներկայացրել է զանազան համագումարներում։

Առաջին անգամ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտեի անդամ է ընտրվել 1998-ին: 2001-2005 վարել է ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտեի գործավարի պաշտոնը: 2009 թվականից  «Վանայ ձայն» ռադիոկայանի տնօրենն է: 2015-ին ընտրվել է ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտեի փոխներկայացուցիչ:

Ամուսնացած է եւ ունի երկու զաւակ:

ՕՐԵՐ-ը շնորհավորում է մեր հայրենակից նախարարներին եւ մաղթում արգասաբեր գործունեություն։ 

ՕՐԵՐ

nakharar_121816


Առնչվող նյութեր
1. Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
3. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
4. Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
5. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Չեխիոյ Դեսպանին Հետ
6. Լիբանան. Նախագահ Միշել Աուն ընդունել է Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանին
7. ՍՈՒՐԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ՊԱՐՊՈՒՄ` ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ…-Սեւակ Յակոբեան
8. Դժուար ժամանակներ. Լիբանանի եւ Սուրիոյ հայ համայնքները հին ու նոր մարտահրաւէրներու առջեւ
9. Սամվել Մկրտչյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
10. Պէյրութի մէջ իր մահկանացուն կնքեց բեմադրիչ եւ դերասան Պերճ Ֆազլեան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: