ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավելի լավ է աջակցել հայ ակտիվիստներին, քան քննադատել թուրք-ադրբեջանական լոբբինգը

29 մարտի, 2016 | 11:30

 

Harut_SassounianՏարիներ շարունակ բազմաթիվ քննադատական գրքեր և հոդվածներ են գրվել օտարերկրյա և տեղական խմբերի մասին, որոնք լոբբիստական ​​ընկերություններ են վարձում կամ քարոզչական նվիրատվություններ անում պետական ​​պաշտոնյաների վրա ազդելու նպատակով:

Անցյալ շաբաթ Լ. Մայքլ Հեջերը նման մի հոդված հրապարակեց Foreign Policy Journal-ում՝ «AIPAC-ը կարող է գնել լավագույն Կոնգրեսը» վերնագրով: AIPAC-ը Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի հապավումն է: Հոդվածագիրը ընդունում է, որ «անօրինական կամ բարոյապես անընդունելի ոչինչ չկա Կոնգրեսի անդամների կամ թեկնածուների լոբբինգի մեջ: Իրականում, այն  կարող է ծառայել օգտակար նպատակի՝ ուսուցանելով անդամներին և թեկնածուներին որոշ հարցերի վերաբերյալ: Խնդիրն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ լոբբիստները գումարներ են օգտագործում առաջարկվող օրինագծերի կամ բանաձևերի անցկացումն ապահովելու կամ աջակցություն գնելու համար»: Սակայն այս մեղմ նախաբանից հետո, Հեջերը եզրակացնում է, որ «հանուն մեր ժողովրդավարության, պետք է դադարեցվի շահագրգիռ խմբերի փողերի հոսքը, որով կաշառում են մեր ընտրված օրենսդիրներին»:

Հեջերը նշում է, որ «ոչ մի տեղ որևէ քաղաքական լոբբիի ազդեցությունը և իշխանությունը այնքան ակնհայտ չէ, որքան Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (AIPAC) Քաղաքականության հարցերով ամենամյա համաժողովում», որը տեղի ունեցավ մարտի 22-24-ը,Վաշինգտոնում:

 

Համաժողովի բանախոսները ելույթ ունեցան «ավելի քան 15 հազար իսրայելամետ ամերիկացիների առաջ (ներառյալ ներկայիս Կոնգրեսի անդամների 2/3-ը): Բանախոսների թվում էին ԱՄՆ Կոնգրեսի 30 անդամներ, որոնցից 25-ը ստացել են 2016 նվիրատվություններ իսրայելամետ քաղաքական ակտիվ խմբերից և անհատներից: Այս 25 անդամներից յուրաքանչյուրն ստացել է միջին hաշվով 36 000 դոլար (ընդամենը 908 000 դոլար): AIPAC-ը այդ բանախոսներից յուրաքանչյուրից ստանում է բարձր մակարդակի աջակցություն Իսրայելի համար»:

Հեջերը հաղորդում է, որ AIPAC-ի համաժողովին  հրավիրված էին շուրջ 400 բանախոսներ, ներառյալ  «փոխնախագահ Ջո Բայդենը և նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը, Հիլարի Քլինթոնը, Թեդ Քրուզը և Ջոն Կասիչը»: Հեղինակի խոսքերով՝ «AIPAC-ը  212 927 դոլարի նվիրատվություն է արել Հիլարի Քլինթոնի և 203 850 դոլարի Թեդ Քրուզի համար: Մարկո Ռուբիոն ստացել է 132 552 դոլար, իսկ Լինդսի Գրահամը՝ 74 200 դոլար: Զարմանալի չէ, որ այդ բոլոր թեկնածուները խոստացել են «լիակատար աջակցություն» Իսրայելին»:

Հեղինակը «AIPAC-ի գլխավորած իսրայելական լոբբին» համարում է «թերևս ամենաուժեղ, ամենակազմակերպված և առավել արդյունավետ լոբբիստական ցանցը Վաշինգտոնում: 2015-2016 թթ. ընտրական փուլում իսրայելամետ ցանցն արդեն հատկացրել է 4 միլիոն դոլարից ավելի նվիրատվություններ: Ամենամեծ գումարը (259 688 դոլար) գնացել է Նյու Յորքի սենատոր Չարլզ Շումերին»:

 

Հեջերը բացատրում է, որ «AIPAC-ը ինքնին չի կատարում քաղաքական նվիրատվություններ և, ըստ էության, դա օրենքով արգելված է: Դրա փոխարեն նա օգտագործում է իր զգալի միջոցները (3 մլն դոլարի տարեկան լոբբիստական ​​բյուջե)՝ Կոնգրեսի ներկայիս և ապագա անդամներին կապելու իսրայելամետ դոնորների հետ: AIPAC-ի անպարտելիության կանխատեսումը քաջալերում է քաղաքական թեկնածուներին և պաշտոնյաներին ընդունել իսրայելամետ նվիրատվությունները կամ ռիսկի դիմել՝ տեսնելով, թե ինչպես են այդ միջոցները գնում իրենց հակառակորդներին: Օրինակ՝ նախկին կոնգրեսական Փոլ Ֆինդլին և նախկին սենատոր Չարլզ Փերսին կորցրեցին իրենց աթոռները AIPAC-ի գծին հավատարիմ չմնալու պատճառով»:

Հեղինակի քննադատությունները բխում են նրա մտահոգությունից, որ «շահերի բախման երևույթը խարխլում է քաղաքացիների վստահությունը իշխանության հանդեպ: Հաշվի առնելով գումարի խիստ կարևորությունը վերընտրվելու քարոզարշավներում՝ քաղաքական նվիրատվությունները, ինչպես վերոնշյալը, ունակ են փչացնելու կամ տպավորություն ստեղծելու ազնիվ պաշտոնյաների կոռումպացման մասին»:

Հեջերը ընդունում է, որ AIPAC-ը «միայն մի մասն է ավելի լայն պատկերի, որ գերակշռում է կոնգրեսական դրամահավաքի և լոբբիստական ​​նվիրատվությունների միջոցով», ինչպիսիք են «Պաշտպանության, դեղագործության, ԱՄՆ-ի հրաձգային ազգային ասոցիացիայի (NRA) և այլ լոբբիներ…»:

Իմ կարծիքով, լոբբիստական ​​ընկերությունների և նրանց պատվիրատուների քննադատությունը արդարացված է այն ժամանակ, երբ նրանք խախտում են Միացյալ Նահանգների օրենքները: Այնուհանդերձ, ավելի կարևոր է ուժեղացնել սեփական լոբբիստական ​​ջանքերը, քան նսեմացնել ուրիշների արածը: Թեև հայկական տեսանկյունից  անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել Թուրքիայի և Ադրբեջանի վարձած լոբբիստական ​​ընկերություններին, սակայն հայերը պետք է կենտրոնանան այն բանի վրա, թե ինչպես աջակցել հանրային կապերի երկու կազմակերպություններին Վաշինգտոնում՝ Ամերիկայի հայկական համագումարին և Հայ դատի հանձնախմբին: Չնայած իրենց սահմանափակ թվով աշխատակիցներին և ռեսուրսներին՝ Ամերիկայի այս երկու հայկական խմբերը հաջողությամբ դիմակայում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարներով վարձված խոշոր լոբբիստական ​​ընկերությունների գործունեությանը:

Բարեբախտաբար, Ամերիկայի հայկական խմբերն իրենց քաղաքական նպատակներին հետամուտ լինելու համար նման հսկայական գումարների կարիք չունեն Վաշինգտոնում, քանի որ շատ ավելի քիչ ծախսեր են անհրաժեշտ իրենց  արդար գործը ճշմարտացիորեն ներկայացնելու համար, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, որոնք ստիպված են ահռելի գումարներ ծախսել քաղաքական գործիչներին և հասարակությանը խաբելու համար…

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. Ինչպես չղեկավարել կառավարությունը և իշխանությունից զրկվել ժողովրդի կողմից
2. Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
3. Վարչապետն Արցախում
4. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
5. Նախագահ Թրամփը մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ ստացավ ՄԱԿ-ում
6. Հինգերորդ դարի պատմիչը նկարագրում է հայ հասարակության ողբալի վիճակը
7. Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև
8. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
9. Ադրբեջանը մեղադրվում է Եվրոպայի խորհրդին միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ
10. Չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ. Գարո Փայլանը դիմում է Սահմանադրական դատարան` զրկվելով մեջլիսի 3 նիստի մասնակցելու իրավունքից-տեսանյութ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: