ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավարտվեց «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնը

04 հոկտեմբերի, 2013 | 09:55

komitas 1Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական-հասարակական գործիչներ, Կոմիտասի արվեստի երկրպագուներ:

Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց. ««Կոմիտաս Վարդապետ» փառատոնի անցկացումը նպաստեց հայկական Սփյուռքի մշակութային և հոգևոր համախմբմանը Կոմիտասի արվեստի շուրջ: Այս օրերին անգամ ճապոնացու, գերմանացու և թուքի շուրթերից հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները»:

Սեպտեմբերի 26-ից մեկնարկած «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակից երգչախմբերն ու անհատ կատարողները, ովքեր Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում ելույթներ են ունեցել բազմաթիվ բեմերում, փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդես եկան կոմիտասյան կատարումներով:

komitas2Աշխարհի 9 երկրից և Արցախից ժամանած մասնակիցները հիացրին հանդիսատեսին կոմիտասյան ինքնատիպ կատարումներով: Տպավորիչ ելույթով հանդես եկավ Ասուկա Յոշիզակը Ճապոնիայից, ով հազարամյա պատմություն ունեցող ճապոնական կոտո նվագարանով նվագում էր Կոմիտասի ստեղծագործությունները: Ավստրիայի ներկայացուցիչ Յուհեի Ծուչիդան կատարեց «Հով արեք սարեր ջան» երգը: Կատարումներով հանդես եկան նաև Աննա Մայիլյանը, Շահե Քեշիշյանը Սիրիայից, Գևորգ Հաճյանը Լիբանանից, «Արարատ» երգչախումբը Իրանից, «Օվսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերը Ռուսաստանից: Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործող Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:

Միջոցառման ժամանակ ներկայացվեց Հայկ Սայադյանի՝ Կոմիտասին նվիրված ալեգորիկ ֆիմը:

Հայ երգարվեստի մի խումբ նվիրյալներ իրենց վաստակի, ինչպես նաև «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի կայացմանը նպաստելու համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեցին Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, «Կոմիտաս» մեդալով պարգևատրվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Կարինե Բրուտյանը: ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցը:

Փառատոնի մասնակից երգչախմբերին և անհատ կատարողներին տրվեցին մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ:


Առնչվող նյութեր
1. Նարեկացուց Կոմիտաս` եվրոպացի ընթերցողին ու ունկնդրին
2. Կոմիտաս Վարդապետին նվիրված երեկո Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում
3. Կոմիտասի չհրապարակված ստեղծագործությունների ալբոմը թողարկվել է Թուրքիայում
4. «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: