ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավարտվեց Եվրոպայի Հայերի Համագումարի եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովը

12 մարտի, 2016 | 16:07

AAE_logoԵվրոպայի Հայերի Համագումարի կողմից մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում կազմակերպված «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովը ավարտեց իր աշխատանքները:

Ջերմ և ընկերային մթնոլորտում տեղի ունեցած խորհրդաժողովում, մասնակիցները aae germania 1լավագույնս գիտակցում էին, որ Հայությունը ամենուրեք գտնվում է մեծ մարտահրավերների և ծանր ճգնաժամային վիճակի դեմ հանդիման, որոնք կարոտում են արմատական լուծումներ:

Ելնելով վերոնշյալից խտացված օրակարգով խորհրդաժողովը կարևորությամբ անդրադարձավ Հայության հիմնահարցերին առնչվող առանցքային նշանակությամբ թեմաների՝

– ՀՀ անվտանգության, գերիշխանության, պետականակերտման, պետական համակարգի առողջացման և զարգացման հեռանկարներին,

– ՀՀ- Սփյուռք կազմակերպված, ներդաշնակ, խորքային փոխհարաբերություններին,

– Քաղաքա-իրավական դաշտում պահանջատիրության պարզաբանման եւ միջազգային իրավունքի, օրենքի ու հայության ոտնահարված իրավունքների առնչություններին,

– Տարածաշրջանային խիստ զգայուն զարգացումների հետևանքով առաջացող հնարավորություններին և մարտահրավերներին,

– Արցախի և Ջավախահայության ճակատագրին առնչվող հիմնահարցերին,

– Եվրոպահայության և ընդհանարպես հայության մասնագիտական ուժը առավելագույնս կազմակերպելու անհետաձգելի հարցին,

– Սփյուռքի հայ համայնքների փոխհարաբերություններին և փորձառությունների փոխանակման անհրաժեշտության,

aae germania 2– Եվրոպայի հայ համայնքերի երիտասրադության հետ աշխատելու և նրանց ներուժը ընդգրկելու հրամայականին,

– և ԵՀՀ-ի ապագա լայնածավալ և անխափան գործունեության առնչվող կազմակերպչական հարցերին:

Խորհրդաժողովի մասնակիցները, համոզում հայտնեցին,  որ Հայ ժողովրդի հարցերի լուծման համար ամենից առաջ հարկավոր է լիիրավ տեղեկացվածություն, ժամանակների, պայմանների և միջոցների ճիշտ գնահատում, նպատակի ճշտում, կազմակերպվածություն, հայության ուժերը ջլատող արհեստական խոչնդոտների վերացում ու բացառում, պայքարի կամք և սեփական ժողովրդի նկատմամբ սեր ու հավատք:

Խորհրդաժողովի մասնակիցները, հաշվի առնելով քննարկման դրված հարցերի խիստ կարևորությունն ու ծավալը, որպես խորհրդաժողովի բնական արդյունք եւ շարունակություն՝  անհրաժեշտ համարեցին, կարելիության սահմաններում, ստեղծել լայն եւ անմիջական  կապեր եւ հետագա համագործակցությունների հնարավորություն, բոլոր այն անհատների եւ կառույցների միջեւ, որոնք  կիսում են այս խորհրդաժողովի մտահոգություններն ու մոտեցումները:

Խորհրդաժողովը հաջող մեկնարկ էր որոշակի խնդիրների լուծումների հարթացման ուղղությամբ, ապագա հաջորդական համանման հանդիպումների եւ  առավել կազմակերպված եւ արդյունավետ  գործունեության համար:

ԵՀՀ-ն իր խոր գոհունակությունն ու երախտագիտությունն է հայտնում գիտաժողովի մասնակիցներին, բոլոր զեկուցողներին, կազմակերպիչներին ու համակարգողներին և առաջին հերթին Գերմանիայի մասնաճյուղի գործընկերներին, ովքեր հայրենիքի և համայն հայ ժողովրդի ապագան կարևորում են հանապազօրյա հացի պես:

 

 

Եւրոպայի Հայերու Համագումար

Դույսբուրգ , Գերմանիա

12 մարտի, 2016թ.

 


Առնչվող նյութեր
1. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
2. «Նոր Հայաստան, նոր սփյուռք» համաժողովի հայտարարությունը
3. Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը
4. Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին
5. Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է հակահեղափոխական յուրաքանչյուր քայլ
6. Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է ՀՀԿ-ի հակազգային քայլը
7. Հունահայությունը զորակցում է հայրենի ժողովրդին
8. Եվրոպահայերի համագումարի կոչը սփյուռքահայությանը. Շվեդիա
9. Կոչ ՍՓՅՈՒՌՔԻՑ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը
10. Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է հայրենաբնակ ժողովրդի հանուն հզոր, արդար և արժանապատիվ պետություն ունենալու ձգտումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: