ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը-Տեսանյութ, լուսանկարներ

22 օգոստոսի, 2016 | 08:16

ari tun pakum 2016 ari tun pakum 2016a Օգոստոսի 19-ին, Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ Սիլվա Յուզբաշյանն ու Մուրադ Մալխասյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Ողջունելով արիտունցիներին՝ Սփյուռքի նախարարը նշեց. ,,Սիրելի արիտունցիներ, կարծում եմ, որ այս 14 օրերը ձեզ համար դարձան ամենահիշարժանն ու անմոռանալին, դուք այցելեցիք Հայաստանի ամենագեղեցիկ պատմամշակութային վայրերը, ծանոթացաք հայ ժողովրդի հարուստ պատմությանն ու մշակույթին: Վստահ եմ նաև, որ շատ լավ օրեր եք անցկացրել հյուրընկալ ընտանիքներում, ձեռք եք բերել նոր ընկերներ, բարեկամներ, որոնց հետ կապը, վստահ եմ, շարունակական է լինելու: Սիրելի երիտասարդներ, նոր ուսումնական տարվան հաշված օրեր են մնացել, և ես հորդորում եմ, որ լավ սովորեք, լինեք լավագույնը ձեր ընտրած մասնագիտության մեջ: Ցանկանում եմ, որ ոչ մի դեպքում չմոռանաք մեր ոսկեղենիկ մայրենին, հայերեն խոսեք, որովհետև հայերենը մեր անհայրենիք հայերի Հայրենիքն է, և մենք պետք է պահպանենք այն՝ հաջորդ սերունդներին փոխանցելու պայմանով: Սիրելի պատանիներ ու աղջիներ ուր էլ, որ գնաք միշտ հպարտ եղեք, որ դուք հայ եք, հավատարիմ եղեք ձեր արմատներին, պատմությանն ու մշակույթին: Բարով եք եկել Հայրենիք,,:

 

Արիտունցիներին ողջունեց նաև ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը: Նա կարևորեց ,,Արի տուն,, ծրագիրը համարելով այն 25 ամյա անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից, որը թույլ է տալիս ծրագրի մասնակիցներին վերադառնալ արմտաներին, ակունքներին՝ տանելով իրենց հետ իրենց հոգու Հայաստանը: Դիմելով երեխաներին՝ նա համոզմունք հայտնեց.,,Մի օր դուք վերադառնալու եք Հայրենիք և ի վերջո ձեր վերջին հանգրվանը լինելու է Հայաստանը,,:

Սիլվա Յուզբաշյանը ներկաներին ներկայացրեց Վիլյամ Սարոյանի ,,Հայը և հայը,, պատմվածքից մի հատված:

Ներկաներին իր կատարումներով ողջունեց ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Մալխասյանը:

Այնուհետև արիտունցիները հանդես եկան ազգային, հայրենասիրական երգերի և պարերի կատարումներով, ներկայացրին փոքրիկ բեմականացում Հայկի ու Հայոց այբուբենի մասին:

Ավանդական խարույկի շուրջ երիտասարդների հրաժեշտի պարով ազդարարվեց ծրագրի յոթերորդ փուլի ավարտը:

Նշենք, որ ծրագրի յոթերորդ փուլին մասնակցում էր 63 պատանի ու աղջիկ  աշխարհի 12 երկրից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Իսրայելից, Գերմանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից և Սիրիայից:

Հանրային հեռուստատեսությունը  անդրադարձավ ,,Արի տուն,, ծրագրի 7-րդ փուլի փակման արարողությանը։

 

ari tun 2016ari tun pakum 2016c


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
4. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
5. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
6. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
7. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
8. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
9. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
10. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: