ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աջակցություն ուսուցիչներին . գործարար եւ բարերար Հովսեփ Թոքատը Լոռիում

26 սեպտեմբերի, 2017 | 14:19

 

 

Ամեն տարի աշնանը Լոս-Անջելեսաբնակ գործարար և բարերար Հովսեփ Թոքատը Հայաստան է գալիս և իր գլխավորած «Վան» հիմնադրամից օգնություն ցուցաբերում Հայաստանի որևէ կրթական հաստատության բոլոր աշխատողներին:

Այս անգամ ընտրվել էին Ալավերդու  արհեստագործական ուսումնարանը  և նրա աշխատողները: Այնտեղ սիրով ու ջերմությամբ, աղուհացով ընդունեցին պատվավոր հյուրին և նրա հետ այստեղ եկածներին: Հովսեփ Թոքատին ներկայացրեց «Լոռվա ձոր հայրենակցական միության» նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգո Երիցյանը` ընդգծելով այն ծանրակշիռ գործունեությունը, որ ծավալում է Հովսեփ Թոքատը հայրենաճանաչման գործում: Նրա` իր ծնդավայրին ու տարածաշրջանին նվիրված «Ավերակ Քղին» աշխատությունը և հայ արծաթագործությունը  ներկայացնող` «Հայ արծաթագործ վարպետները»  գիրքը կարևոր են կորուսյալ հայրենիքի արժեքները գոնե այս ճանապարհով փրկելու առումով»,- ասաց Սերգո Երիցյանը:

Ուսումնական հաստատությանը մանրամասն  ծանոթանալուց հետո Հովսեփ Թոքատը  արհեստագործական դպրոցի դահլիճում  հավաքվածներին  ներկայացրեց «Վան» հիմադրամի գործունեությունը, որն ուղղված է Հայաստանի դպրոցների և ուսուցիչների հոգսերը թեթևացնելուն: Այնուհետև 61 աշխատողների ֆինանսական օգնություն ցույց տրվեց` մատնանշելով  այն շնորհակալ գործունեությունը, որ իրականացնում են  այս արհեստագործական դպրոցի աշխատողները:

 Այնուհետև Հովսեփ Թոքատը ներկայացրեց իր ուսումնասիրությունները, որոնք ինքը կատարել է արծաթագործության  ասպարեզում` հրատարակելով ծանրակշիռ  ճանաչողական  և հետազոտական գիրք:

«Ինձ այժմ  հետաքրքրում է նաև պղնձագործությունը,-ասաց նա,-դա էլ երևի  պատճառներից մեկն է, որ եկա Ալավերդի, ուր հարյուրավոր տարիներ առաջ պղինձ են ձուլել»:

Ախթալայի վանքի հոգևոր հովիվը`Հեթում քահանա Թարվերդյանը, ցույց տվեց  այն վայրը, ուր հեռավոր  անցյալում  պղինձ են ձուլել` ներկայացնելով պղնձագործության պատմությունը:

Հովսեփ Թոքատը  եղավ նաև Հաղպատի, Սանահինի և Օձունի վանական համալիրներում:

«Այս ամենը ինձ համար հայտնություն էին,- ասաց նա,-այն  տպավորությունը  ունեմ, որ այստեղ ամեն քայլափոխի, Լոռվա աշխարհի ամեն մի վայրում պատմական  մասունքներ կան: «Շատ կարևոր եմ համարում, որ Սփյուռքից` գան և տեսնեն  այս ամենը,-ասաց նա,-դրանք պատմական գանձեր են և մասունքներ: Այս ամենը անընդհատ պետք է ներկայացվի գրքերով, ֆիլմերով, բոլոր հնարավոր միջոցներով: Թվում է, թե ամեն ինչ գիտենք, բայց և պարզվում է, որ շատ բան չգիտենք: Այսօրվա մեր այցելությունը Լոռի ես ուխտագնացություն եմ համարում»:

Այնուհետև Հովսեփ Թոքատը անպայման ցանկացավ լինել Հովհաննես Թումանյանի ծննդավայրում` Դսեղում, ուր այդ  օրը մեծ հանդիսություն էր և դրան մասնակցում էր ՀՀ մշակույթի նախարարը: Հովսեփ Թոքատը սիրով նրան  նվիրեց իր  գրքերը, տեղյակ պահեց ծրագրերի  մասին: «Ինչ-որ տեսա Դսեղում  դա ևս մեծ հրաշք էր,-ասաց  Հովսեփ Թոքատը,-ամեն մի հայ պետք է լինի այնտեղ»:

Հովսեփ Թոքատը սիրով եղավ նաև Օձունում, ինչպես նաև տարածաշրջանում կազմակերպված «Համագործակցության և բարեկամության» ներկապնակ միջազգային փառատոնի հանդիսավոր փակմանը, որը կայացավ հենց գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում:

«Այստեղ շատ հետաքրքիր գեղանկարչական աշխատանքեր տեսա,-ասաց նա,-իսկապես որ այդ 10 երկրների նկարիչները 10 օրերի ընթացքում ճանաչել ու հասկացել են Հայաստանը ու վրձնահարվածների գույներով  ու երանգներով   ստեղծել իսկապես  հայաստանյան պատկերներ»:

Հրաժեշտից առաջ, Հովսեփ Թոքատն ասաց նաև, որ այստեղ` Լոռվա այս գեղեցիկ բնաշխարհում, ինքը առավ իր  կորուսյալ հայրենիքի Արևմտյան Հայաստանի կարոտը և միաժամանակ  այստեղ թողեց իր մի մասնիկը  և հուսով է, որ Լոռի կրկին կգա` շարունակելու ծանոթանալ այս զարմանահրաշ ինքնատիպ աշխարհին: Ի դեպ նույն կարծիքը և տեսակետը կիսեցին Հովսեփ Թոքատին ուղեկցողները` գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը և ինչպես  ինքն իրեն էր ներկայացնում  պոլսեցի Ուհաննեսը:

 

Կ. Տիտանյան

Ալավերդի-Սանահին-Հաղպատ-

Ախթալա-Դսեղ-Օձուն


Առնչվող նյութեր
1. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
2. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
3. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
4. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
6. ՎԱԶՕ-ի ցուցահանդեսները Ֆրանսիայում
7. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
8. Լոնդոնում բացվել է մանկագիր Նունե Սարգսյանի կտավների ցուցահանդեսը
9. Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
10. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: