ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՊՐԻԼ 24. Ավստրիացի լրագրողները Հայաստանում, ավստրիահայերը՝ Վերֆելի արձանի մոտ

28 ապրիլի, 2017 | 06:35

Ապրիլի 24. Ավստրիայի հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը

Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ’ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրներում Հայրապետական պատվիրակ Տեր Տիրան վարդապետ Պետրոսյանի գլխավորած’ ավստրիական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների պատվիրակությունը օրերս գտնվում էր Հայստանում, Հայաստանի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների մասին ավստրիական պետական հերուստատեսության և րադիոյի համար հատուկ հաղորդաշար պատրաստելու նպատակով։  Սա վկայում է մեր հոգևորականների մեծ ավանդը նաև Ավստրիայում հայերի ճանաչման և հայկական հոգևոր և մշակույթային արժեքներին ավստրիացիներին ծանոթացնելու գործում։

Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական համայնքի վարչությունը ի դեմս Ատենապետ Դկ. Վահագն Ամիրջանյանի, միախմբեց Ավստրիայի Հայ Համայնքի ներկայացուցիչներին, Ավստրիայում ՀՀ դեսպանության, Ավստրիայում գործող հայկական միություններին հետ միասին («Արարատ» մարզական հայկական միություն, հայ երիտասարդների ուսանողական միութուն, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ՀԲԸՄ, ավստրիացի մեր գործընկերների հետ միասին եւ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հավաքվեցին Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ՝  հարգանքի տուրք մատուցելու մի մարդու, ում շնորհիվ աշխարհին հասու են դարձել քսաներորդ դարի առաջին մեծագույն ոճրագործության մասին պատմությունները։

Միջոցառումը սկցվեց տերունական աղոթքով, որը կատարեց Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի հոգևոր հովիվ’ արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը, որից հետո Վիեննայի Անի քառաձայն երգչախմբի կատարմամբ հնչեց Մ. Եկմալյանի ‘Հայր մեր’-ը, Հայաստանի Հանրապետության օրհներգը և Կիլիկիա ստեղծագործությունը:

Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական համայնքի վարչության ատենապետ Վահագն Ամիրջանյանն իր ելույթում մասնավորապես ասաց. ‘Ֆրանց Վերֆելը, մասնակից լինելով Առաջին համաշխարհային պատերազմին, դարձել է իր ժամանակի  խաղաղասիրության գաղափարախոսներից մեկը, ով հանդես է եկել մարդկության մեծագույն չարիքի՝ պատերազմի արհավիրքի դեմ: Հայ ժողովուրդը, եւ ինչու ոչ, ողջ մարդկությունը պարտական է Ֆրանց Վերֆելին եւ նրա նման եզակի մարդասերներին, որոնք մոռացնելու չեն տվել այլ ժողովուրդների տառապանքը, իրենց ստեղծագործություններում բարձրացրել են փոքր ժողովուրդների գոյության իրավունքի հարցը:

Ինչպես ցույց տվեց ժամանակը, Հայոց Ցեղասպանության թվացյալ մոռացումը եւ նման հանցագործությունների ժխտումը բերեց նոր աղետների՝ Հոլոքոստի իրականացմանը, ինչպես նաեւ Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանություններին: Ուստի անհրաժեշտ է մոռացնելու չտալ եւ Պահանջել Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում՝ կանխարգելելու նոր աղետները,, -ասաց իր ելույթում Վահագն Ամիրջանյանը։

Հայոց Ցեղասպանության ճանաչումը Ավստրիայի խորհրդարանի  կողմից մեծ ձեռքբերում է հայ ժողովրդի համար: Այն վկայությունն է այն փաստի, որ առաջադեմ մարդկությունը հետամուտ է լինում համամարդկային արժեքներին, դատապարտում մարդկության հանդեպ իրագործված հանցագործությունները: Դա նաեւ յուրահատուկ գնահատական է մեր երկու պետությունների բարեկամական հարաբերությունների, ինչպես նաեւ Ավստրիայում ապրող հայ համայնքի համար: Մեր համայնքն այսօր իր դերով եւ նշանակությամբ նշանակալից տեղ ունի Ավստրիայում:

Մենք մեր առօրյայում ջանում ենք լինել մեզ ընդունած երկրի օրինավոր քաղաքացիներ, սակայն մեր պարտքն է նաեւ չմոռանալ մեր հայրենիքը, հայեցիությունը: Մենք պարտավոր ենք մեր երեխաների մեջ սերմանել ու մշակել հայ բազմադարյա մշակութային ու ընտանեկան արժեքները: Մենք պարտավոր ենք նաեւ ցանկացած պահի զորավիգ լինել Հայաստանի Հանրապետությանը իր առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին:

Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր քաղաքացիական կամքի ու ջանքի շնորհիվ ի զորու է փոխել իր եւ իր հայրենքիքի կյանքը դեպի լավը,,- ասեց Վ. Ամիրջանյանը:

Եվ վերջում դոկտոր Վ.Ամիրջանյանը շնորհակալություն հայտնեց բոլորին միջոցառմանը ներկա գտնվելու համար, եւ առանձնահատուկ իր երախտիքի խոսքը ուղղեց ներկա գտնվող օտարազգի մեր բարեկամներին, որոնց ներկայությունն այս վայրում հարգանքի ու եղբայրասիրության յուրահատուկ դրսեւորում է մեր ժողովրդի հանդեպ:

ՀԱԵՀՎ մամլո քարտուղար

Օրեր ամսագրի թղթակից’ Սուսաննա Գևորգյան -Լիկար


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: