ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին արարողության Վարշավայում

03 ապրիլի, 2017 | 10:41

ապրիլյան Էդգար Ղազինյան 2017 2

2017 թվականի ապրիլի 2-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող Հայկական Խաչքարի մոտ տեղի ունեցավ 2016 թվականի Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների և ազատամարտիկների հիշատակի արարողություն: Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Վարդապետ Ծատուրյանի կողմից մատուցված հոգեհանգստյան կարգից հետո հնչեցվեց Լեհաստանում բնակվող հայազգի երգչուհի Ինգա Մարուկյանի Ապրիլյան պատերազմին նվիրված «Կանչ Խաղաղության» երգը:

ապրիլյան էվգար ղազարյան 2017 Մասնակիցների առջև ելույթ ունեցավ նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան, որն իր խոսքում շնորհակալություն հայտեց հիշատակի արարողության նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին: Դեսպան Է.Ղազարյանի խոսքով Ապրիլյան պատերազմն առիթ հանդիսացով, որպեսզի մենք ճանաչենք մեր ժողովրդի հերոսական զավակների նոր սերնդին, որոնք ծնվել, ապրել և մեծացել են Անկախ Հայաստանի Հանրապետությունում, և որոնց համար ՀՀ պետական օրհներգի խոսքերն ունեն իրական իմաստ և բովանդակություն:

Դեսպան Է.Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նաև Լեհաստանում բնակվող մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք արձագանքելով Արցախի Հանրապետության կառավարության կոչին իրենց համեստ դրամական աջակցությամբ մասնակից եղան համահայկական այդ ձեռնարկին:

Է.Ղազարյանի խոսքով Ապրիլյան պատերազմը ցույց տվեց նաև մեր ժողովրդի համախմբելու և միասնական բռունցք դառնալու բացառիկ կարողությանը, որը պետք է կրի մշտական բնույթ նաև Հայրենիքից դուրս` հայտնելով Լեհաստանում ՀՀ դեսպանության ցանկությունը, պատրաստակամությունն ու ջանքերը Լեհաստանի հայ համայնքն առավել համախմբած տեսնելու ուղղությամբ:

ապրիլյան էդգար ղազինյան 2017


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
3. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
4. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
5. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
6. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
7. Հայկական Քոչարի են պարել նաեւ Վարշավայի կենտրոնական հրապարակում
8. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
9. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
10. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: