ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ապրիլի 16-ին Հայկական-միջազգային գործարար համաժողով Փարիզում

20 հունվարի, 2016 | 18:34

Westin Paris-VendômeՀայկական-միջազգային գործարար համաժողովը տեղի պիտի ունենայ Փարիզի մէջ, 16 Ապրիլի 2016-ին Westin Paris-Vendôme հիւրանոցէն ներս:

Համաժողովի նպատակն է ամբողջ աշխարհի մէջ հայերու միջև գործարար յարաբերութիւններուն տալ նոր որակ:

 

Յաջող փորձով և պատմութեամբ աւելի մօտ հարիւր գործարարներ պիտի հանդիպին Փարիզի մէջ հիմը դնելու Հայկական Գործարար Գործակալութեան – Armenian Business Agency -, որ պիտի սկսի գործել Փարիզի մէջ համաժողովի յաջորդ աշխատանքային օրն իսկ՝ Ապրիլ 18-ին և որու նպատակը պիտի ըլլայ՝

  • Ստեղծել ամբողջ աշխարհի մէջ գործող հայ գործարար անհատներու ու հայապատկան ընկերություններու տուեալներու բազան,
  • Ամրացնել հայ գործարարներու ցանցը,
  • Ստեղծել կապեր և համագործակցութիւն հայ գործարարներու կամ ընկերութիւններու ղեկավարներու միջև,
  • Ներգրաւել բարձր արժէք ունեցող նոր կամ արդեն գոյութիւն ունեցող գործարար ծրագիրներ, ուսումնասիրել զանոնք և նպաստել անոնց զարգացման,
  • Գտնել անհրաժեշտ ֆինանսաւորում այդ ծրագիրներուն համար,
  • Նոր գործարար հնարաւորութիւններ առաջարկել ձեռնարկատերերուն՝ տարբեր ոլորտներու ու աշխարհի տարբեր վայրերու մէջ,
  • Աջակցիլ Հայաստանի և Սփիւռքի հայերու զարգացման ծրագիրներուն:

Այս առաջին անգամն է որ հայկական կառոյց մը բարձրորակ մասնագէտներու մասնակցութեամբ գործարար աշխարհին նուիրուած գրասենեակ մը կը ստեղծէ, որուն նպատակն է աշխատիլ տարբեր զարգացման նախագիծերու վրայ:

Այս գործակալութիւնը բաց պիտի ըլլայ բոլորի համար՝ թէ՛ անհատներու և թէ՛ ընկերութիւններու, քանի որ մեծերն ու նուազ մեծերը, ծրագիրներու հեղինակներն ու ներդրողները միասին հայ գործարար համայնքը աւելի կազմակերպուած և հզօր կրնան դարձնել:

Այս հայկական կառոյցը բացառապէս հայկական ուղղութիւն չէ որ ունի, քանի որ մէկ կողմէ գործարարութիւնը ազգային սահմաններ չի ճանչնար, միւս կողմէ՝ հայերը միշտ ապրած և աշխատած են բաց միջավայրերու մէջ:

Փարիզի Հայկական-Միջազգային Գործարար Համաժողովը և Հայկական Բիզնես Գործակալութիւնը – Armenian Business Agency – բազմաթիւ հայ տնտեսվարողներու ցանկութեան իրականացումն են, որոնք՝ անկախ անհատական բիզնեսի զարգացումէն, պիտի նպաստեն նաև Հայաստանի, ինչպէս նաև Սփիւռքի համայնքներու զարգացման:

Համաժողովի ծրագիրը հետևեալն է՝

  • Հայ-գործարար ցանցի ամրացում
  • Բարեսիրական բիզնեսը
  • Ներդրումային հիմնադրամի ստեղծում
  • Իրան. 150 միլիարտանոց բիզնեսի ծաւալ – ինչպէ՞ս գրավել
  • Բարձր արժեքային ներդրումային նախագիծերու ներկայացում

Քսան երկիրներէ ժամանած գործարարներ պիտի մասնակցին այս համաժողովին: Եթէ դուք եւս գործարար եք, ձեռներեց կամ գործադիր ղեկավար,  դուք նոյնպէս կարող էք մասնակցիլ համաժողովին նախապէս արձանագրուելով:

Նոր ծրագիրներու հեղինակները կարող են ներկայացնել իրենց նախագիծերը : Ընտրուած նախագիծերը պիտի ներկայացուին համաժողովի մասնակիցներուն և Le Cercle d’Affaires-ի այլ ներդրողներու ուշադրութեան:

Մեր կապերը հետևեալ կայքէջով՝ www.armenian-international-business-forum.com կամ՝ + 33 6 65 56 70 52։

 

Փարիզ, 19 Յունուար, 2016


Առնչվող նյութեր
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2. Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը
3. Հայաստանը և Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են, քան սփյուռքը. Աբո Չափարյան
4. «Զետոր» չեխական ընկերությունը ծրագրում է մտնել հայաստանյան շուկա
5. ,,Հաջողության քարտեզ,, .-CZECH TOP 100 ընկերությունը պատվեց Չեխիայի 22 հայտնի ընկերությունների, այդ թվում՝ ,,Մարլենկային,,
6. Հայաստանը և Սփյուռքը նոր մեկնարկի որոնումներում
7. «Հայաստանի 2017-ի ընտրությունը».ընդդիմության միավորումը անհրաժեշտություն է
8. Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը
9. Ավարտվեց Եվրոպայի Հայերի Համագումարի եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովը
10. «Հայաստանի մէջ համակարգուած ձեւով կը սպաննուի փոքր գործարարութիւն, կ՚ըսէ ամերիկացի գործարար Տէյվիտ Պէքէթ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: