ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՊՈՒ ՏԱՊԻԻ ՄԷՋ ԱԶԳԱՅԻՆ «ԱՐԱ ԽԱՆՈՅԵԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ԲԱՑՈՒՄԸ ԿԱՏԱՐԵՑ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

07 մայիսի, 2016 | 07:12

Aram 1 Abu DabiԱրաբական Միացեալ Էմիրութեանց Թեմին կատարած իր հովուապետական այցելութեան ծիրէն ներս, Ուրբաթ, 6 Մայիս 2016-ի երեկոյեան ժամը 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Ապու Տապիի Սրբոց Նահատակաց Եկեղեցւոյ համալիրէն ներս, պաշտօնական բացումը կատարեց «Արա Խանոյեան» Ազգային Վարժարանին եւ «Սուրէն Գոճաքեան» սրահին։

Հանդիսութեան ներկայ էին երկրին Մշակոյթի, Երիտասարդութեան եւ Գիտութեանց Զարգացման Նախարար Ն.Գ. Շէյխ Նահեան Պըն Մուպարաք Ալ Նահեան, Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսեան, հոգեւորական եւ պետական բարձրաստիճան պաշտօնեաներ, զանազան երկիրներու դեսպաններ, ազգային պատասխանատուներ եւ մեծաթիւ ժողովուրդ։

Հանդիսութեան սկիզբը, արաբերէն լեզուով բարի գալուստի բացման խօսքով հանդէս եկաւ Կաթողիկոսական Փոխանորդ Հայր Սուրբը։ Ան, իր խօսքին ընդմէջէն յանուն Թեմի ժողովականութեանց եւ ժողովուրդին, իր շնորհակալութիւնը յայտնեց Վեհափառ Հայրապետին, Թեմին շնորհած օրհնեալ այցելութեան համար, ինչպէս նաեւ ուրախութիւնը յայտնեց Նախարարին՝ հանդիսութեան անձամբ ներկայ գտնուելուն։

Ապա, խօսք առաւ Նախարար Ն.Գ. Շէյխ Նահեան Պըն Մուպարաք Ալ Նահեանը, որ գնահատանքով խօսեցաւ Ա.Մ. Էմիրութեանց մէջ հայ ժողովուրդին ունեցած ներդրումին մասին եւ շնորհաւորեց հայ համայնքը նորակառոյց ազգային վարժարանին կառուցման գծով։

aram 1 abu dabi 2Աւարտին, իր Հայրապետական պատգամին ընդմէջէն Նորին Սրբութիւնը երախտագիտութեամբ յիշեց հանգուցեալ Շէյխ Զայէտ Պըն Սուլթան Ալ Նահեանը, որ 1998-ին խոստումը կատարած էր Եկեղեցւոյ եւ անոր համալիրին համար հող տրամադրելու, Շէյխ Խալիֆա Պըն Զայէտ Ալ Նահեանը, որուն օրով տրամադրուեցաւ հողաշերտը, եւ գահաժառանգ Շէյխ Մուհամմատ Պըն Զայըտ Ալ Նահեանը, հայ համայնքին նկատմամբ իր ցուցաբերած բարեացակամ վերաբերմունքին համար։ Իր խօսքին ընթացքին Նորին Սրբութիւնը բարձրօրէն գնահատեց Արա Խանոյեանը, որուն բարերարութեամբ կառուցուած էր Ապու Տապիի Ազգայն Վարժարանը եւ Սուրէն Գոճաքեանը՝ որ ստանձնած էր վարժարանի սրահին բարերարութիւնը։ Եզրակացնելով իր խօսքը Արամ Ա. Կաթողիկոս ըսաւ. «Ա.Մ.Է. Թեմը առաւել ծաղկումի գործընթացին մէջ է։ Դուք, ձեր նուիրեալ ծառայութեամբ ու ներդրումով, անցնող քանի մը տարիներուն, կառուցեցիք նոր եկեղեցի ու Ազգային Առաջնորդարան, եւ անսահման ուրախութիւն է մեզի համար, որ սա պահուն բացումը կը կատարենք մեր նոր վարժարանին, որ գաղութի հայ մանուկներուն եւ պատանիներուն հայեցի դաստիարակութեան կեդրոնը պիտի դառնայ»։ «Այն գաղութը, որ գմբէթ ու հայկական վարժարան ունի, փայլուն ապագայ եւ գոյատեւելու լուսաւոր հորիզոններ ունի» շեշտեց Վեհափառ Հայրապետը։aram 1 abu dabi 2016 aram 1 abu dabi


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
2. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
3. Արամ Ա կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել իր առաջարկները
4. Արամ Ա. Կը Մերժէ Երուսաղէմը Իսրլայէլի Մայրաքաղաք Նկատելու Մասին Նախագահ Թրամփի Յայտարարութիւնը
5. Ֆրանսայի նախագահին նամակը՝ Արամ Ա. կաթողիկոսին
6. «Էրտողան, փոխանակ Եւրոպային դաս տալու, հայ ժողովուրդին դէմ գործուած ոճիրը թող ընդունի». Արամ Ա
7. ԴԷՊԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ՝ ՏԱԳՆԱՊԱՀԱՐ ՀԱԼԷՊԷՆ
8. Հալէպի Հայ Կաթողիկէ Համայնքը Դիմաւորեց ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը. լուսանկարներ
9. Հալէպի Մէջ Ս. Ծննդեան Եւ Աստուածայայտնութեան Տօնը Նշուեցաւ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին Օրհնաբաշխ Ներկայութեամբ
10. Արամ Ա. Հալէպի մէջ. «Հալէպահայութիւնը կանգուն է եւ վերանորոգ հաւատքով ու ոգիով պիտի շարունակէ իր ազգային, եկեղեցական կեանքը»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
3.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
4.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
6.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
7.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
8.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
9.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
10.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: