ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ապագա լեհ դիվանագետները տեղեկացել են Հայաստանի ու Արցախի մասին

18 դեկտեմբերի, 2017 | 12:22

Դեսպան Ղազարյանի հանդիպումը «Լյուբլինի դիվանագիտության դպրոց»-ի մասնակիցների հետ

2017 թվականի դեկտեմբերի 16-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Լյուբլինի վոյևոդության մարզպետարանի դահլիճում հանդիպում ունեցավ ԼՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ գործող «Լյուբլինի դիվանագիտության դպրոց»-ի մասնակիցների հետ:
Հանդես գալով դասախոսությամբ՝ դեսպան Ղազարյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությունը, անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, դրա միջազգային ճանաչման գործընթացին՝ այդ համատեքստում կարևորելով Լեհաստանի կողմից ցեղասպանության ճանաչման փաստը:


Հանդիպման ընթացքում Էդգար Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ շեշտելով, որ վերջին շրջանում լեհ զբոսաշրջիկների մոտ զգացվում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության զգալի աճ:
Դեսպան Ղազարյանն իր ելույթում խոսեց նաև այս տարի նշվող երկու կարևոր իրադարձությունների՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Լեհաստանում Հայ Առաքաքելական եկեղեցուն շնորհված արտոնության 650-ամյակների մասին, որի ընթացքում տեղեկացրեց Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների, ինչպես նաև երկու հոբելյանների շրջանակներում տեղի ունեցած մի շարք գլխավոր միջոցառումների և պատմական բնույթի իրադարձությունների մասին:

Մասնակիցների խնդրանքով դեսպանը ներկայացրեց դիվանագիտական աշխատանքի առանձնահատկությունները, Լեհաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: