ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աշոտ Ղազարյանը նոր լիցք հաղորդեց չեխահայ համայնքին. Հանգանակություն հօգուտ Արցախի

01 մայիսի, 2016 | 09:46

ASHOT GHAZARYAN7Ապրիլի 29-ին Պրահայի Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնում  ՚ՄԻ անգամ՚ մոնոներկայացմամբ հանդես եկավ Հայաստանի ժողովրդական դերասան, հումորային ծրագրերի սիրված հեղինակ ու կատարող Աշոտ Ղազարյանը։ Արցախյան չորսօրյա պատերազմն իր փոփոխությունն էր մտցրել նաեւ անվանի դերասանի ելույթում եւ ծրագրում։ Ինչպես նշեց իր բացման խոսքում Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ապրիլ 24 կոմիտեի որոշմամբ ներկայացմանը զուգահեռ կազմակերպվեց նաեւ Արցախում զոհված եւ վիրվաոր զինվորներին ու նրանց  ընտանիքներին օգնելու դրամահավաք։ Դեսպանի խնդրանքով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին  Արցախում զոհված զինվորների հիշատակը։ Այնուհետեւ դեսպանը ներկայացրեց Աշոտ Ղազարյանի անցած ստեղծագործական ուղին։

Դրամահավաքին ակտիվ մասնակցության կոչ արեց նաեւ Աշոտ Ղազարյանը, ով ապրիլյան առաջին իսկ օրերեին մեկնել էր Արցախ, հանդիպել հիվանդանոցներում պառկած վիրավոր զինվորներին, բարձրացրել նրանց տրամադրությունը , եւ նաեւ իբրեւ օգնություն տարել էր անհրաժեշտ դեղորայք։

Մեզ հետ զրույցում Աշոտ Ղազարյանը կիսվեց նաեւ իր տպավորություններով. ՚ Այնտեղ տեսա նաեւ  երիտասարդ տղաների, որոնք ամեն ինչ թողել ու եկել էին Արցախ։ ՚Խաղաղ ժամանակ բոլորը թողնում գնում են Հայաստանից, իսկ նման դեպքերում գալիս են հայրենիք։ Ծանոթացա շատ կարգին, անձնվեր, հայրենասեր տղաների հետ։ Իմ շփումներով բարձրացրեցի նրանց տրամադրությունը, նոր լիցք հաղորդեցի։ Վիրավոր զինվորներից մեկը նույնիսկ ասաց, թե նման նվեր չէր պատկերացնում։ Այդ օրերին մտածում էի, որ Պրահայի ելույթը չեղյալ համարենք, սակայն հետո հասկացա, որ նաեւ այստեղ է պետք մարդկանց լավատեսություն հաղորդել եւ կոչ անել, որ օգնեն Արցախին։ Ամենակարեւորն իմ նպատակն այն էր, որ հանգանակություն  լինի եւ ինչ էլ որ հավաքվեց, դա էլ մեծ օգուտ է Արցախին։ Մենք այսօր ունենք շատ ուժեղ, համարձակ ու փայլուն երիտասարդություն, պետք է նրանց ոգեւորել ու աջակցել,- եզրափակեց խոսքը Աշոտ Ղազարյանը։

Պրահայի ծրագիրը, որը կոչվում է ՚Մի անգամ՚ արեւմտյան աշխարհում ընդունված ՚Սթենդափ քոմեդիների՚ շարքից է։ Նախկինում Աշոտ Ղազարյանն արդեն հանդես է եկել ՚Ես ապրում եմ Երեւանում՚,  ՚Ծիծաղի ճանապարհով՚  մոնոներկայացումներով։

Այժմ աշխատում  է ՚Երեկ լավ էր, քանց թե էսօր՚ ներկայացման վրա, որն արդեն մի անգամ ներկայացրել է ԱՄՆ-ում եւ մեծ ընդունելության արժանացել։ Աշոտ Ղազարյանի ասելով, այս ներկայացման մեջ ինքը մարմնավորում է 10 կերպար, եւ բեմի վրա էլ կերպարանափոխվում՝ փոխելով նաեւ զգեստները։  Թեման կապված է արտագաղթի հետ, համեմատվում են երեկվա ու այսօրվա թերությունները, ցույց տալով, որ ամեն ժամանակաշրջան ունի թե իր լավ, թե իր վատ կողմերը։

Պրահայի ելույթին ներկա էին ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Չեխիայի տարբեր շրջաններից եկած հայրենակիցներ, որոնք  ջերմորեն ընդունեցին սիրելի դերասանի անմիջական ելույթը։

՚Երրորդ անգամ եք արդեն Պրահայում, ինչպիսի՞ն են տպավորությունները հարցին, Աշոտ Ղազարյանը պատասխանում է.՚Պրահայի  հանդիսատեսը շատ ջերմ է, շատ ակտիվ է, ինձ հետ միասին մասնակցում են ներկայացմանը։ Երեւի նաեւ կարոտն է խոսում մարդկանց մեջ՚։

Վերջում նշենք, որ Ապրիլ 24 կոմիտեն առաջիկայում կհրապարակի հանգանականության արդյունքները, քանի որ այն շարունակելու մտադրություն եւս կա, որպեսզի ավելի մեծ գումար հավաքվի։

ՕՐԵՐ

despan Tigran Seyranyan 2016 AG ereko ashot ghazaryan dahlich 1 ashot ghazaryan 4 ashot ghazaryan 3 ashot ghazaryan 2 ashot ghazaryan1 ashot ghazaryan dahlich 1


Առնչվող նյութեր
1. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
2. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
3. Չեխահայ Նշան Ավետիսյանը մասնակցում է Ֆրիդեկ Միստեկի տեղական ընտրություններին
4. Վիկտոր Աղաթելյանը դարձավ Չեխիայի թիվ մեկ բռնցքամարտիկ
5. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
6. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
7. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
8. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
9. Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/
10. Յիհլավա. Չեխահայ երիտասարդներն իրենց պարով միացան Հայաստանի իրենց հայրենակիցներին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: