ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

28 ամյա տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է Credit Suisse Young Artist Award հեղինակավոր մրցանակին

19 հունվարի, 2014 | 15:41

sergey-khachatryanՎԻԵՆՆԱ. – Երեկ Վիեննայում 28 ամյա տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է հեղինակավոր միջազգային մրցանակիˋ2014 թվականի Credit Suisse Young Artist Awardին։ Նախկինում նա արդեն արժանացել էր Սիբելիուսի եւ Թագուհի Էլիզաբեթի հեղինակավոր մրցանակներին։ Այս անգամ նրան կտրվի 75,000 Շվեյցարական ֆրանկ (USD $82,000) եւ նաեւ հնարավորությունˋ այս տարվա Լյուցեռնի փառատոնում մենահամերգով հանդես գալու վենեսուելացի հայտնի դիրիժոր եւ ջութակահար Գուստավո Դուդամելի եւ Վիննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Նշենք նաեւ, որ մրցանակը տրվում է երկու տարին մեկ անգամ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին իրենց միջազգային հանրության ավելի լայն շրջանակներին ներկայանալու հնարավորություն տալու համար։ Այս մասին տեղեկացնում է www.theviolinchannel.com կայքէջը։

Ջերմորեն շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում ստեղծագործական նոր հաղթանակներ։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ազնավուրը մրցանակը ստանալիս հարցրել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մասին
2. Շառլ Ազնավուրն արժանացել է «Նիքոս Կացոս-2016» մրցանակին եւ հանդես եկել Փարիզի մարզապալատում-լուսանկարների շարք
3. ECHO Jazz 2016-ի հաղթող Տիգրան Համասյանն իր մրցանակը կստանա մայիսի 26-ին Համբուրգում
4. Նախագահի մրցանակներ ցեղասպանության վերապրողներին, գիտնականներին ու մշակույթի գործիչներին
5. Մրցանակներ հայապահպանության նվիրյալներին
6. «Գրքարվեստ» միջազգային XI-ում Հայաստանի ներկայացած գրքերն արժանացել են մրցանակների
7. Լիդիցեում բացվեց 42 -րդ միջազգային մանկական ցուցահադեսը. Հայաստանի երեխաներին`13 մրցանակ
8. Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան մրցանակ` պատմության և տեղանվանագիտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: