ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅ ԳՐԻՉԸ՝ ՎԻԼԼԵԱՄ ՍԱՐՕԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 110-րդ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՒ

31 օգոստոսի, 2018 | 10:35

Վիլլեամ Սարօեան ծնած է 31 Օգոստոս 1908 թուականին Ամերիկայի Ֆրէզնօ քաղաքի մէջ,Պիթլիսցի-Բաղեշ- հայ ընտանիքի մը որդին է: 1911 թուականին Վիլլեամի  երեսունամեայ հայրը Արմենակ Սարօեանի մահէն վերջ ,երեքամեայ Վիլլեամ իր եղբօր եւ քոյրերու հետ միասին կը տեղափոխուի որբանոց, երկար ատեն կ’ապրի որբանոցումի մէջ, մօր սէրէ ու գուրգուրանքէ զրկուած, որը կարելի  է զգալ Սարեանի ստեղծագործութիւններու մէջ:

Աւելի վերջ , մայրը , որբանոցէն կը հանէ իր զաւակները եւ ընտանիքի անդամներ կը միանան իրարու.7 տարեկան հասակին Վիլեամ կը պարտաւորուի օրապահիկը շահելու համար փաղոցներու մէջ թերթ վաճառել եւ կը հեռանայ դպրոցէն,կ’աշխատի որպէս բանուոր զանազան ասպարէզներու մէջ , ոչ մի տեղ երկար ատեն կրնայ մնալ: Նպատակն է բանաստեղծ դառնալ եւ մօրմէ կ’իմանայ իր հօր բանաստեղծ ըլլալը եւ կ’սկսի պատմուածքներ գրել: Իր առաջին պատմուածքը կը տպագրուի 1933 թուականին Պօսթօնի “Հայրենիք” շաբաթաթերթի մէջ:
1939 թուականին գրի կ’առնէ «Քու Կեանքիդ ժամանակը» թատերաղը ,որուն շնորհիւ կ’արժանանայ պիեսի համար Նիոյ Յորքի քննադատներու  բարձր գնահատանքին և Բուլիցերեան մրցանակին, բայց վերջերը մերժած է մրցանակը պատճառաբանելով, որ պետութիւնը չպիտի խառնուի գրականութեան գործերուն եւ Արեւտուրը իրաւունք չունի արուեստը հովանաւորել:
Իր գրական կեանքի առաջին տարիներու Սարոեան գրած է բազմաթիւ պատմուածքներ, որոնց մէկ մասը հաւաքուած է ժողովածոներու մէջ: «Փոքրիկ Երեխաներ», 1937 թ., «Ողջիւն քեզ, սէր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն  :Որոնք բնական և ճշմարիտ պատկերներու ու կերպարների մի ամբողջ շարք են. Սարօեան ընթերցողի հետ կը խօսի պարզ ու մատչելի լեզուով::

Սարօեանի հերոսներու շատերը հայեր են, որոնք կը ներկայացնեն են հայկական միջավայրի՝ ազգային սովորութները ու բարքերը: Սարոյանի հերոսները, յատկապես մանուկներու ու պատանիներու տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականութեան մէջ տեղ գտած են որպէս հոգի մաքրութեան և անկեղծութեան խորհրդանիշներ:

1942 թուակնին Սարոեանը կը զորակոչուի բանակ:Ան, Երկրորդ աշխարհամարտը (1939– 1945 թթ.) և պատերազմը, կ’ընկալէ որպէս մարդկութեան մեծագոյն աղէտ: Որը կ’արտացոլացուի իր «Մարդկային կատակերգութիւն» անուն գործին մէջ,որուն շնորհիւ ան 1944-ին կ՛արժանանայ   համանուն ֆիլմի սէնարեօյի համար   «Օսկար» մրցանակի:

1950–60-ական թուականներուն գրի առած է ինքնակենսագրական բնոյթի հոգեբանական վիպակներու շարքը՝ «Ինչ-որ ծիծաղելի բան» «Հայրիկ, դու խենթ ես» (1956 թ.), «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» (1957 թ.), «Տղաներ և աղջիկներ» (1963 թ.), «Մեկ Օր հետկեսօրեայ Աշխարհին» (1964 թ.) և այլն:
1960 թուականին գրի կ’առնէ յուշագրական գործեր՝ նուիրուած Չառլի Չապլինին, Պեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնպեկին, Եղիշե Չարենցին և ուրիշների,
Վիլեամ Սարոեանը երազանքներով ու խոհերով, ողջ էութեամբ կապուած էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ Հայաստան այցելած է 1935 թուականին, այնուհետև՝ 1960, 1976 և 1978 -ին:                                              Սարոյանի հայերէն բոլոր ստեղծագործութիւնները թարգմանուել են բազմաթիւ լեզուներով:

Երեւանի մէջ Սարօեանի անունով փողոց, դպրոց և համալսարան կոչուած են , Երեւանի մէջ կայ նաեւ Սարօեանի յուշարձանը: ՀՀ -ը Սարօեանի ծննեան 100-ամեակի առթիւ  2008 թուակիր տարին հռչակած է «Սարօեանական Տարի»:

Սարօեան մահացաւ 18 Մայիս 1981 թուակնին Ֆրէզնօի մէջ, աճիւնէն մաս մը թաղուած է Երեւանի Կօմիտաս պանթէօնի մէջ:

Տօքթ.Սարգիս Ատամ

«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:
Վիլլեամ Սարօեան


Առնչվող նյութեր
1. Լույս է տեսել Վիլյամ Սարոյանի պիեսների չեխերեն նոր ժողովածուն
2. Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը
3. Լույս են տեսել Վիլյամ Սարոյանի երեք գրքերը՝ չեխերեն թարգմանությամբ
4. Ֆրեզնոյում կհիմնվի Սարոյանի տուն- թանգարանը
5. Այսօր լրանում է ամերիկահայ հանրաճանաչ գրող Վիլյամ Սարոյանի 105 ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: