ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անցնող տարին. ՕՐԵՐ ամսագիր 5-8- 2015

06 մարտի, 2016 | 07:43

orer 5-6 2015 shapik pokr2015 թվականը բավականին արագ անցավ։ Այն լի էր անձնական ու համազգային կորուստներով, լուսավոր էջերով ու տխուր պատմություններով։

Եվրոպահայության համար եւս այն անցավ խիստ ծանրաբեռնված։ Ոչ միայն ամենատարբեր մակարդակներով նշվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակը, այլեւ տեղի ունեցան մշակութային կարեւոր իրադարձություններ, որոնցից ամենանշանակալին Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանի հաղթանակն էր։ Հայկական տաղավարին ՙԱրմենիթի՚ նախագծի համար տրվեց գլխավոր մրցանակ՝ ՙՈսկե առյուծը՚, որի մասին գրել ենք մեր վերլուծական հոդվածը։ Աննախադեպ էր Ֆրանսիայում MIDEM միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնում Հայաստանի մասնակցությունն իբրեւ պատվավոր երկիր։

ՕՐԵՐ-ի այս համարում շարունակում ենք Եվրոպահայությանը նվիրված հրապարակումները։ Այս անգամ ներկայացնում ենք Բալթյան երկրներից Լատվիայի եւ Էստոնիայի հայկական համայնքներին։ Ավանդույթի համաձայն պատմում ենք ոչ միայն նրանց անցյալի, ներկա վիճակի, այլեւ ապագայի ակնկալիքների մասին։
Անդրադառնում ենք նաեւ եվրոպական տարբեր երկրներում՝ այդ թվում Ավստրիայում, Հունգարիայում, Սլովակիայում, Չեխիայում անցկացված ձեռնարկներին։ Դրանց շարքում ամենակարեւորը Հայաստանի մասնակցությունն էր Պրահայի Քվադրինալեին, ինչպես նաեւ Լիդիցեում բացված՝ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մանուկներին նվիրված ցուցահանդեսը։ Այդ առիթով ներկայացնում ենք նաեւ Չեխիայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը։
Տարին չեխահայության համար հարուստ էր նաեւ մշակութային իրադարձություններով։ Այդ շարքում հիշարժան են հանրահայտ դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Հայաստանի կամերային երգչախմբի համերգը, ֆրանսահայկական ՙՆավասարդ՚ պարախմբի համերգը։ Հարցազրույցներ ենք ներկայացնում Տիգրան Համասյանի, ինչպես նաեւ Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, ով ամփոփում է ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումները, անդրադառնում նոր հրատարակություններին։
Այս համարով անդրադառնում ենք նաեւ չեխ մաթեմատիկոս, պրոֆեսոր Էվժեն Կինդլերի ծննդյան 80-ամյակին, ով մեծ ներդրում ունի չեխահայ համայնքում հայ հոգեւոր երաժշտության տարածման, Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների թարգմանության հարցում։

Հաջորդ համարում կներկայացնենք նաեւ չեխահայության կյանքում տեղի ուենցած կարեւոր իրադարձությունները, գերմանահայության ձեռնարկներն, ինչպես նաեւ բացառիկ հարցազրույցներ անվանի եվրոպահայերի հետ։

orer 5-8/2015


Առնչվող նյութեր
1. Շնորհավոր Նոր տարի, ՕՐԵՐ-ի սիրելի ընթերցողներ
2. Խմբագրականի փոխարեն ՕՐԵՐ ԱՄՍԱԳԻՐ 1-4 2015
3. Խմբագրականի փոխարեն 9-12- 72-2014 ՕՐԵՐ
4. Խաչատրյանի երաժշտությունը շարունակում է գրավել աշխարհը
5. Կինոյի զենքը. ՙՈսկե ծիրանն՚ ավելին է, քան կինոփառատոնը
6. ՕՐԵՐ ամսագրի 2013 թվականի 1-4 համարի խմբագրականը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: