ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անցյալը պետք է հիշել և դրանից դասեր քաղել. Չեխիայի խորհրդարանի խոսնակը՝ Հայոց ցեղասպանության մասին

02 դեկտեմբերի, 2015 | 10:16

hamachek sahakyanԱշխարհի բոլոր խորհրդարանները մեծ դերակատարում ունեն ցեղասպանությունների և ահաբեկչությունների դեմ պայքարում: Ազգային ժողովում, ամփոփելով Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ հանդիպման արդյունքները, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ հայն այն ազգն է, որն ահաբեկչություն է տեսել ցեղասպանության տեսքով: «Մենք ամենալավն ենք զգում այդ սարսափելի հանցագործությա ն կործանարար հետևանքները, դրա համար այդ խնդիրները միշտ մեր ուշադրության կենտրոնում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Սահակյանը:

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը կիսում է տեսակետը, որ անցյալը հարկավոր է միշտ հիշել ու դրանից դասեր քաղել: «Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ Չեխիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա գտնվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարբեր միջոցառումների»,- ասաց Համաչեկը:

Հարցին` Չեխիայի խորհրդարանը պատրաստվո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել՝ հաշվի առնելով նաև, որ երկու տարի առաջ Չեխիայի նախագահը օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը, Համաչեկը պատասխանեց. «Ինձ թվում է, որ ես իմ վերջնական խոսքում բավականին պարզ արտահայտվեցի: Եվ Չեխիայի Հարապետության պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ևս բավականին պարզ ձևով արտահայտվել է այս հարցի վերաբերյալ»:

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 2015թ. ապրիլի 14-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև:

Բանաձևը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:

1in.am

 


Առնչվող նյութեր
1. Ռաֆայել Լեմկինի անվան 2019 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
3. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
4. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
5. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
6. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
7. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
8. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը
9. Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ որոշում էր. Չեխիայի հրեական համայնքի ղեկավար
10. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: