ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անտրոպոյիդ ֆիլմով բացվեց Կարլովի Վարիի 51-րդ միջազգային կինոփառատոնը՝ Ջեյմ Դորնանի մասնակցությամբ

02 հուլիսի, 2016 | 17:44

jamie-dornanԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ- Չեխական առողջարանային հայտնի քաղաք Կարլովի Վարիում հուլիսի 1-ին բացվեց 51-րդ միջազգային կինոփառատոնը՝ Չեխ-բրիտանական-ֆրանսիական ,,Անտրոպոյիդ,, ֆիլմով։ Դահլիճը հինգ րոպե շարունակ ծափահարում էր ֆիլմի հեղինակներին եւ դերասաններին։ 

Կինոռեժիսոր Սին Էլիսի նոր ֆիլմում՝ ,,Անտրոպոյիդ,,ում նկարահանվել են երկու հանրահայտ դերասանների՝ Ջեյմ Դորնանը եւ Սիլիան Մըրֆին։  Կարլովի Վարիի 51-րդ կինոփառատոնում ֆիլմի ստեղծագործական խումբը ներկայացրեց նոր ֆիլմը, որի նկարահանումները սկսվել են 2015-ի մարտից եւ ավարտվել 2016-ին։  Նրանց էր միացել նաեւ չեխ դերասանուհի Աննա Գելսլերովան՝ Լիբենա Ֆաֆեկի դերակատարը։  Հանդիսատեսը Ջեյմ Դորնանին հիշում է  աղմուկ հանած ,,Մոխրագույնի 50 ստվերները,, anna-geislerovaֆիլմով։ Ֆիլմը նվիրված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ երկու չեխ պարաշյուտիստներ Յան Կուբիշի եւ Յոզեֆ Գաբչիկի  իրականացրած Անտրոպոյիդ գործողությանը`երբ մահափորձ իրականացրին նացիստական պրոտեկտոր Ռեյնահարդ Հայդրիխի նկատմամբ։ Դորնանը մամուլի ասուլիսում հայտնեց, որ եթե լիներ Յան Կուբիշի փոխարեն, ապա երեւի թե նույնը կաներ, քանի որ այդ գործողությամբ չեխերը ցույց են տվել պրոտեկտորատի նկատմամբ իրենց վերաբերմունքը։ Ֆիլմի լեզուն անգլերենն է՝ չեխական առոգանությամբ։

Բացան արարողությանը Համաշխարահային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար կինոփառատոնի ,,Բյուրեղապակյա գլոբուսին,, արժանացավ ամերիկյան հայտնի դերասան Վիլհելմ Դաֆուն։ Նա կներկայացնի հայտնի կինոռեժիսոր Պազոլինիին նվիրված  ինքնակենսագրական դրաման։  willem-dafoe

Կինոփառատոնի ընթացքում սպասվում են նաեւ արտասահմանյան այլ հյուրեր, նոր ֆիլմերի պրեմիերաներ։ Իր նոր ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ֆրանսիական կինոյի հայտնի դերասան Ժան Ռենոն,որին նունյպես կտրվի ,,Բյուրեղապակյա գլոբուս,, ,  իսկ կինոփառատոնը կփակվի Վուդի Ալենի նոր ֆիլմով՝ CAFÉ SOCIETY-ով։ 

Հ.Ասատրյան, ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Կարլովի Վարիի կինոփառատոնի

anthropoidanthropoid-press-conferencemoderator-marek-eben-and-artistic-advisor-of-festival-eva-zaoral


Առնչվող նյութեր
1. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
3. Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
4. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում
5. Իրանում մեկնարկեց Հայաստանեան ֆիլմերի շաբաթը
6. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
7. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ Նարեկացի կենտրոնում
8. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց Իրանում
9. Էստոնիա. ցուցադրվեց «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը
10. Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմը` «Նարեկացի» արվեստի միությունում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: