ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանը

10 հունվարի, 2015 | 17:20

Harutyun KhachatryanՀարություն Խաչատրյանի կինոմուտքը 80 – ականների երկրորդ կեսից էր, և նա առաջիններից մեկն էր, ով նկատեց մի քանի քայլ այն կողմ թաքնված ժամանակների խստությունը: ,,Կոնդ,, , ,,Սպիտակ քաղաք,, և անմիջապես՝ ,,Քամին ունայնության,,… Այսինքն՝ կինոն ,,հակառոմանտիկ,, է, առանց գունավոր ակնոցների, չի՛ խուսափում իրականությունից, չի տրվում ինքնախաբեության: Կյանքը խոսում է լրիվ, ինքնածին պատմությունների լեզվով: Մարդը նույնպես վավեր է ու հենց դրանով էլ՝ կերպար:

Իրականություն վերստեղծողների հմայքը անպայման առանձին է, եթե արվեստով է, անշուշտ: Բայց մեկն էլ պետք է, որ իրականություն վերադարձնի: Արվեստի մասին չմոռանալով:

Ստեղծագործական համոզմունքի տեսակ է, սեփական ճանապարհի ընտրություն, որը ոչ քիչ դեպքերում անուրանալի հաջողություններով պսակվեց:

Իրականություն է նաև այն, որ Հարությունը դարձավ 60: Իր՝ միջազգայնորեն ճանաչված ֆիլմերով և դարձյալ իր ղեկավարած ,,Ոսկե ծիրանով,, , որը Երևանը դարձնում է նաև կինոմայրաքաղաք:

Շնորհավո՛ր վաստակած հոբելյան:

Դավիթ Մուրադյան

Հայաստանի կինոակադեմիայի նախագահ

ՕՐԵՐ-ը միանում է բոլոր շնորհավորանքներին։

Հարություն Խաչատրյանի վերջին ֆիլմը՝

 ԱՆՎԵՐՋ ՓԱԽՈՒՍՏ, ՀԱՎԵՐԺ ՎԵՐԱԴԱՐՁ կարող եք դիտել հետեւյալ հղումով 


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
2. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
3. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
4. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
5. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
6. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
7. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
8. Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
9. «Սա ինձ համար նոր կինո է, որին պետք մոտենալ նույն անհանգստությամբ…». Հարություն Խաչատրյան
10. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: