ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Անուշ» օպերան նոր մեկնաբանությամբ կներկայացվի հայ-ֆրանսիական համատեղ նախագծի շրջանակում

19 ապրիլի, 2013 | 13:09

ԵՐԵՎԱՆ. -ՓԱՐԻԶ.-Հայաստանի Հանրապետության մշակույթի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները, «Դելտա քալչր,, ասոցիացիան, «Նանտեռի Ամանդյե,, թատրոնը, Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը համատեղ հանդես են գալիս «Անուշ,, օպերայի նոր բեմադրությամբ: Նախագծի առաջնախաղը Երևանում կկայանա ապրիլի 26-ին, 27-ին, մայիսի 3-ին, 4-ին, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Փարիզում «Անուշը,, հանդիսատեսի դատին կհանձնվի մայիսի 22-26-ը, «Նանտեռի Ամանդյե,, թատրոնում:

Հովհ. Թումանյանի և Ա. Տիգրանյանի ստեղծագործությանը հայ-ֆրանսիական նախագծում տրվել է ժամանակի շունչ և նոր լուծումներ: Անուշի դերում հանդես է գալիս Սոֆյա Սայադյանը, Սարոյին մարմնավորում է Լիպարիտ Ավետիսյանը, Մոսիին՝ Գուրգեն Բավեյանը, Անուշի մորը՝ Քրիստինա Սահակյանը, Սարոյի մորը՝ Լիլիթ Սողոմոնյանը: «Անուշ,, հայ-ֆրանսիական օպերային մասնակցում է նաև «Հովեր,, կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյան):

Լիբրետոյի հարմարեցումը և բեմադրությունը Սերժ Ավեդիքյանինն է, խորեոգրաֆիայի, բեմի ձևավորման և հագուստների հեղինակը՝ Նիկոլյա Մյուզեն, լուսային ձևավորումը Ժան-Մարկ Սկաչկոյինն է, գործիքավորումն ու երաժշտության վերամշակումը՝ Անահիտ Սիմոնյանինը: Բեմադրության դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:

«Անուշ,, օպերան առաջին անգամ բեմադրվել է 1912 թվականին՝ անցնելով երկար ու հարուստ ճանապարհ:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
2. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
3. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
4. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
5. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
6. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
7. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
8. «Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան
9. Մեդինսկին Երեւանում կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը
10. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: