ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ

05 նոյեմբերի, 2018 | 11:26

Ըստ որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների, ինչպես նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերլուծական հրապարակումերի` անշարժ գույքի գները ՀՀ-ում աճում են:

Ընդունված է ասել, որ անշարժ գույքի շուկան հարմար ինդիկատոր է երկրի տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կարծիք կազմելու համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ անշարժ գույքի շուկան բավականին զգայուն է նաև այն գործոնների նկատմամբ, որոնք իրականում պայմանավորված չեն իրական տնտեսական զարգացումներով. շուկայի վրա էական ազդեցություն ունեն նաև բնակչության սպասումներն ու ակնկալիքները:

Այսպիսով՝  որո՞նք են տնտեսական հիմնավորմամբ անշարժ գույքի գների վրա ազդող  իրական գործոնները.

Դրանք են. բնակչության եկամուտների և վճարունակության մակարդակը, ֆինանսավորման (վարկավորման) հասանելիության մակարդակն ու պայմանները, բնակչության աճը և միգրացիոն իրավիճակը,  չօգտագործվող կամ պարապուրդի մատնված անշարժ գույքերի առկայության քանակական ցուցանիշը, շինարարության տեմպերի  ու ծավալների տատանումները, այլ տնտեսական գործոններ:

Արդյո՞ք  թվարկված ուղղություններով վերջին շրջանում կան նկատելի զարգացումներ: Եթե նույնիսկ կան, դրանք էական չեն շուկայի վրա լուրջ ազդեցություն ունենալու  համար: Հետևաբար նկատվող գնաճը պայմանավորված է առավելապես դրական սպասումներով: Շատ կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի անշարժ գույքի շուկա մտնող գումարների զգալի մասը դրսից է գալիս, ոչ թե երկրի տնտեսական զարգացման արդյունք է: Դա նույնպես վկայում է այն մասին, որ առկա գնաճը պայմանավորված է առավելապես դրական սպասումներով:

Սա նմանվում է 2007-2008 թ.թ.  ընթացքում տեղի ունեցած կտրուկ գնաճին, ինչի հետևանքով անշարժ գույքի շուկայում և շինարարության ոլորտում կատարված ներդրումներն եղան ոչ արդյունավետ:

Այժմ դիտարկենք անշարժ գուքի գների աճի վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալները: Այսպիսով ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  01.11.2018թ ի հրապարակման՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հանրապետությունում գործարքներն աճել են 9.4 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 0.2 %-ով: Տարեկան համեմատության մեջ ևս աճն ակնհայտ է, չնայած 2018թ. սեպտեմբեր ամսին նկատվել է գործարքների նվազում՝ հասկանալի օբյեկտիվ պատճառներով։

 Երևանում բնակելի շենքերի բնակարանների 1 մ քառ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2017 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 9.9%-ով:

Նախ հասկանալի չէ, թէ որոնք են նշված <<հասկանալի օբյեկտիվ պատճառները>>, եթե խոսքը քաղաքապետի ընտրություններ, կամ այլ քաղաքական զարգավումների մասին է, նշանակում է այդ պատճառները ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ են, և պայմանավորված չեն տնտեսական զարգացումներով:

Երկրորդ. քանի որ կադաստրի կոմիտեի եզրակացությունը հիմնված է գործարքների պայմանագրային գների վերլուծության վրա, իսկ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերում գները նշվում են բացառապես ՀՀ դրամով, հետևաբար անհրաժեշտ է հաշվի առնել նաև տարադրամի ինֆլյացիան, քանի որ գաղտնիք չէ, որ իրականում անշարժ գույքի գործարքները տեղի են ունենում ԱՄՆ դոլարով:

Այնուամենայնիվ, վերջին ամիսներին իսկապես նկատվում է անշարժ գույքի գների որոշակի աճ, բայց պայմանավորվա՞ծ է արդյոք այդ աճը երկրի տնտեսական դրական զարգացումներով, կարծում եմ վաղ է գնահատել, ուստի չարժե գալ շտապ եզրահանգումների:

Վահե Ավետիսյան

Hima.am կայքի հիմնադիր

Անշարժ գույքի շուկայի փորձագետ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
3. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
5. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
6. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
7. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
8. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
9. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը
10. Ազգային գրադարանում նշվեց Հայաստանի անկախության 27 ամյակն ու Գրատպության թանգարանի մեկ ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: