ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աննա Մելիքյանը` լավագույն ռեժիսոր Կինոտավրում

08 հունիսի, 2014 | 21:47

anna melikianԱյսօր   25-րդ հոբելյանական   ”Կինոտավր 2014” ռուսական բաց կինոփառատոնի փակման արարողությանը հայտնի դարձան այս տարվա մրցանակակիրները, որոնց ժյուրին ընտրել էր 14 մրցութային ֆիլմերից։ Ալեքսանդր Կոտտի ՙՓորձարկում՚ ֆիլմն ստացավ գլխավոր մրցանակը, ինչպես նաեւ կինոքննադատների Փիղ մրցանակը եւ Լավագույն օպերատորի մրցանակը։

Հայազգի կինոռեժիսոր, Բաքվում ծնված եւ Մոսկվայում ապրող ու ստեղծագործող Աննա Մելիքյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙԱստղ՚ ֆիլմի համար։ 7 տարվա ընդմիջումից հետո նա հանդես եկավ այս ֆիլմով,նաեւ իբրեւ սցենարի համահեղինակ եւ Կինոտավրում ֆիլմն արժանացավ եւս մեկ մրցանակի։ Լավագույն դերասանուհի ճանաչվեց ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ լիտվուհի Սեվերիա Յանուշաուսկայտեն։ Ի դեպ, այս ֆիլմում խաղում են հայտնի ռուս դերասան Գոշա Կուցենկոն եւ Օլեգ Տաբակովի որդին՝ Պավել Տաբակովը, ում համար այս ֆիլմը kinopoisk.ruդեբյուտային է։ Աննա Մելիքյանը լրագրողներին հայտնել է, որ շատ երկար է փնտրել կանացի դերակատարներին, իսկ ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տեւել են երկու տարի։ Ֆիլմի համապրոդյուսերներից է Աննայի ամուսինը՝ հայտնի կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։

Հիշեցնենք, որ Աննա Մելիքյանի նախորդ՝ ՙՋրահարսը՚ ֆիլմը 2008-ին արժանացել է ՙՈսկե Ծիրան՚ կինոփառատոնի գլխավոր մրցանակին, իսկ Կարլովի Վարիի կինոփառատոնում՝ Չեխական հեռուստատեսության ՙԱնկախ տեսախցիկ՚ մրցանակին։ Այդ ֆիլմը մրցանակների էր արժանացել նաեւ Բեռլինի, Սոչիի, Սանդանսի, Սոֆիայի կինոփառատոներում։

Aleksandr KottԱյս տարի Կինոտավր կինոփառատոնում Տղամարդու դերի լավագույն դերակատարման համար մրցանակին արժանացավ Ալեքսեյ Ֆիլիմոնովը Օկսանա Բիչկովայի ՙԵւս մեկ տարի՚ ֆիլմում դերակատարման համար։ Իսկ Յուրի Բիկովի Հիմար ֆտլմը արժանացել է ոչ միայն Լավագույն սցենարի համար մրցանակին, այլեւ կինոքննադատների մրցանակին։

Կինոտավրն ունի նաեւ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, որտեղ ներկայացված Աննա Մելիքյանի մեկ այլ՝ 12 րոպեանոց ՙՍիրո մասին-2՚ ֆիլմն արժանացել է կինոփառատոնի դիպլոմին՝ ՙՀիասքանչ, հիասքանչ ֆիլմի համար՚ գնահատականով։

Հակոբ Ասատրյան

Օրեր եվրոպական ամսագիր

Լուսանկարը՝ Լյուբով Շեմետովայի (HELLO! )

Orer.eu

Ստորեւ կարող եք նայել նաեւ Աննա Մելիքյանի հարցազրույցը ՙԱստղ՚(“Звезда”) ֆիլմի մասին։


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
4. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
5. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
6. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
7. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
8. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
9. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
10. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: