ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աննա Մելիքեանի Ֆիլմը՝ «Կինօտաւր»ի Գլխաւոր Մրցանակակիր

19 հունիսի, 2015 | 03:57

anna melikyanՌուսական ամենահեղինակաւոր՝ «Կինոտաւր» կինօփառատօնի գլխաւոր մրցանակը տրուել է հայազգի ռեժիսոր Աննա Մելիքեանի «Սիրոյ մասին» ֆիլմին: Ռուսական «Օսկար»ի արժանացած կինօժապաւէնը բաղկացած է հինգ առանձին պատմութիւններից, որի հերոսները, որոնց կերպարանաւորել են ռուս յայտնի դերասաններ, տարբեր դրսեւորումներով արտայայտում են Սէրը:
«Ֆիլմում, մենք ասում ենք, որ սէրը դա շնորհ է: Շատ հազուադէպ պատահող զգացմունք է, որ քիչ մարդու է տրուած, եւ նրանք ընտրեալներ են», նշում է Մելիքեան: Յունիսի 14ին ֆիլմը լաւագոյնն է յայտարարուել 14 ֆիլմերի շարքում: Ռուս կինօքննադատներն ու կինօգործիչները, «Սիրոյ Մասին» կինօժապաւէնի յաղթանակը համարել են արդար եւ արժանի:

Հայազգի տաղադաւոր կինօգործիչը երկրորդ անգամ է ստանում «Կինոտաւր»ի բարձրագոյն պարգեւ. 2014թ.ին, Մելիքեանն արժանացել էր լաւագոյն ռեժիսոր մրցանակին՝ «Աստղ» ֆիլմի համար:

Աննա Մելիքեանին մեծ ճանաչում է բերել նրա երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Ջրահարսը»: Ամերիկեան «Սանդենս» կինոփառատօնում այս ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ, հեղինակաւոր «Վըրայէթի» ամսագիրը Մելիքեանին ներառեց աշխարհի տասը լաւագոյն հեռանկարային ռեժիսորների ցուցակում: «Ջրահարսը» 2008թ.ին առաջադրուեց «Օսկար»ի օտարալեզու ֆիլմերի անուանակարգում:

Աննա Մելիքեանի ֆիլմերը տարբեր մրցանակներ են շահել միջազգային հեղինակաւոր կինօփառատօններում, այդ թւում՝ Բեռլինի, Կառլովի Վարիի, Սոֆիայի, «Ոսկէ Ծիրան» միջազգային կինոփառատօններում:

http://asbarez.com/arm


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
7. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
8. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
9. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
10. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: