ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աննա Հակոբյանը ներկայացրել է «Իմ Քայլը» հիմնադրամի Մոսկովյան հանդիպումների արդյունքները

21 նոյեմբերի, 2018 | 12:45

«Իմ Քայլը» հիմնադրամը ամփոփել է Աննա Հակոբյանի  Մոսկովյան այցի արդյունքները։  Ըստ հիմնադրամի, արդյունքում  մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում և հանձնառություն է կատարվել, տեղի են ունեցել մի շարք օգտակար հանդիպումներ։

Նոյեմբերի 11-13-ը, ինչպես տեղեկացրել էինք, «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Մոսկվայում էր: Թերևս՝ արդեն կարելի է արձանագրել որոշ արդյունքներ:

☑️Այս պահի դրությամբ հանգանակվել է շուրջ 200.000 ԱՄՆ դոլար, ունենք լրացուցիչ հանգանակությունների հանձնառություններ – հստակ թիվը պարզ կլինի առաջիկայում։

☑️Ունեցանք հրաշալի գալա-համերգ մեր հայրենակիցների նախաձեռնությամբ, որի ընթացքում ներկայացվեց «Իմ Քայլը» հիմնադրամը, իսկ ստացված հասույթը փոխանցվեց Հիմնադրամին։

☑️Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանների կանանց հետ հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը ներկայացրեց նաև «Իմ քայլը» հիմնադրամի նպատակներն ու ծրագրերը:

☑️Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք ռուսաստանահայ գործարարների հետ, որոնք պատրաստակամ են աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ մասնագիտական գիտելիքներով։

☑️ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյի հետ հանդիպմանը քննարկվեցին մշակութային և կրթական ոլորտներում համագործակցելու կոնկրետ գաղափարներ։

Ուրախալի է, որ ունենք լայն աջակցություն և ներգրավվածություն։ Շնորհակալ ենք ՀՀ դեսպանությանը՝ ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնց ջանքերով և նախաձեռնությամբ կազմակերպվեց «Իմ Քայլը» հիմնադրամին նվիրված երեկոն։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: