ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աննախադեպ մշակութային երեկո Լոնդոնում

Կոմիտաս երգչախմբի և մշակութային ընկերակցության համերգ-ցուցահանդեսը
15 հունիսի, 2017 | 16:21

2017թ. Հունիսի 11-ին Լոնդոնի Կոմիտաս եգչախումբը և մշակութային ընկերակցությունը (KCCA) մեկնարկեց իր բուն գործունեության առաքելությունը՝ ներկայացնելով հայկական հարուստ մշակույթը բրիտանացի հանդիսատեսին, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Համերգ-ցուցահանդեսը, որը կրում էր “Երկխոսություն Երաժշտության և ներկապնակի միջև”,  շլացրեց և ցնցեց ավելի քան 200-ից ավելի հանդիսատեսին: Գեղարվեստական ղեկավար Ս.Օլահի կողմից հատուկ ընտրված բազմաժանր ծրագիրը՝ մենակատար կատարումները, Կոմիտաս երգչախմբի ելույթները և գեղանկարչուհի Լեոնի Փիլարտի փառահեղ կտավները, համձուլվածքն էին այդ օրվա մշակութային հագեցած ձեռնարկի:

Կոմիտաս երգչախումբը հիմնադրվել է 2013թ-ին Լոնդոնում ՝դիրիժոր Սիփան Օլահի կողմից, նպատակ ունենալով միավորել երգիչների խումբ, որոնք կկատարեն և կնպաստեն հայկական և միջազգային ժողովրդական և դասական երգերի տարածմանը Միացյալ Թագավորությունում և այլուր:

Երգչախումբն այժմ վայելում է բացառիկ հեղինակություն Միացյալ Թագավորությունում, ինչպես նայև այլ երկրներում, որին նպաստել են երգչախմբի ունեցած բացառիկ համերգները և կատարումները՝ համագործակցությամբ մի շարք անվանի կազմակերպությունների և երգչախմբերի հետ Միացյալ Թագավորությունում:

Այժմ երգչախումբը հանդես է գալիս “Կոմիտաս Երգչախումբ և Մշակութային ընկերակցության” (KCCA) անբաժանելի մաս,  որը վերակազմավորվել է 2017թ-ի սկզբին՝ վեց  հոգանոց խորհրդի անդամներով:  Ընկերակցության գործունեությունը չի սահմանափակվում միայն երգչախմբով, այն նաև նպատակ ունի կազմակերպել տարբեր համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլ մշակութային ձեռնարկներ:

Հունիս 11-ի ձեռնարկը տեղի ունեցավ Սբ. Քաթցբըրթ Անգլիկան եկեղեցում, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում՝ Քենսինգթոնում:

Երեկոյի երաժշտական մասը սկսվեց մենակատարների ելույթներով: Հնչեցին Կոմիտասի այնպիսի  հայտնի  երգեր, ինչպիսիք են “Քելե-քելե” երգը, որը կատարեց լիտվացի մենակատար սոպրանո Ինեսա Դոմրաչեվայտեն, իսկ  “Երկինքն Ամպել ա” և “Շողեր ջան” երգերը կատարեց KCCA-ի ղեկավար և անվանի տենոր Սիփան Օլահը:

Ավստրալիայից սոպրանո Ալինա Թադևոսյանը  վարպետորեն կատարեց “Կուժն առա” երգը, իսկ  Հովհաննես Առաքելյանի հզոր ձայնը գրավեց ունկնդրին Վ.Կոտոյանի “Ինչպես Երազ” երգով:

Երկու ռոմանսային զուգերգեր հնչեցին սոպրանո Հայարփի Եղիկայանի  և տենոր Սիփան Օլահի կատարումներով, այդ թվում՝ Խաչատուր Ավետիսյանի “Որտեղ գտնեմ քեզ” և Կոմիտասի “Հաբրբան” երգերը:

Հայարփի Եղիկյանը վարպետորեն կատարեց “Ախ Մարալ ջան,, և ,,Էրվում եմ” երգերը: Լեոն Ասլանովը կատարեց Առնո Բաբաջանյանի դաշնամուրային “էքսպրոմտ”-ը, այնուհետև նրան միացավ Սիփան Օլահը և միասին նրանք դաշնամուրային զուգանվագով կատարեցին Արամ Խաչատրյանի հայտնի “Դիմակահանդեսից” “Վալսը”:

Մենակատարները զբաղեցրեցին երգչախմբում իրենց տեղերը և բեմը տրամադրվեց ,,Կոմիտաս,, երգչախմբին և  դիրիժոր Սիփան Օլահին:

Այս երեկոյի նվագակցող դաշնակահարուհին՝ չինացի Եմաս Աուն էր՝ “Գիլդ Հոլ” Երաժշտության-դրամայի վարժարանից: Երգչախմբի կատարմամբ հնչեցին երգեր “Անձրևն եկավ”, “Արփա-Սևան,,, “Կիլիկիա” ինչպես նաև անգլերեն և ուլշերեն երգեր: Երգչախումբը հանդես եկավ իր երգացանկի նոր ջազային երգերի կատարումներով, որոնք առաջին անգամ հնչեցին Մեծ Բրիտանիայում:

Այդ երգերն էին Կոնստանտին Օրբելյանի “Հավատում եմ ես, և չեմ հավատում” և “Ճանապարհի երգ”՝ Ս.Օլահի կողմից մենակատարի, երգչախմբի ու դաշնամուրի համար փոխադրված տարբերակներով: Համերգային ելութը եզրափակվեց Ստեփան Շաքարյանի “Հայկական ժողովրդական երգերի” պոպուրիով:

Այնուհետ ուշադրությունը սևեռվեց բազմատաղանդ գեղանկարչուհի Լեոնի Փիլարտի 26 նկարների ցուցահանդեսի վրա: Նա հանդես եկավ սրտաբուխ ելույթով՝ ներկայացնելով իր սերը և նվիրումը Հայաստանին,  մեկնաբանելով և մեկնելով այն իր նկարների գույների գունագեղությամբ:

Նա իր երախտագիտությունը հայտնեց “Կոմիտաս Երգչախումբ և Մշակութային Ընկերակցությանը”,  ինչպես նաև փոխանցեց իր իսկ պատրաստած Կոմիտասի պատկերով հուշամեդալը  դիրիժոր Սիփան Օլահին: Ելույթով հանդես եկավ Սբ. Քաթցբըրթ անգլիական եկեղեցու հովիվ Տեր Փոլ Բեգոթը իր հիացմունքը և հետագայում էլ իր անաչառ աջակցությունը խոստանալով երգչախմբին և KCCA-ին:

Համերգին ներկա էին Հայ Առաքելական և Անգլիական եկեղեցիների ներկայացուցիչներ, Միացյալ թագավորությունում մի շարք մշակութային և համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, երաժիշտներ և արվեսատասերներ:

Բարձր ծափողջույններից հետո հանդիսատեսը  ըմբոշխնեց նկարների ցուցահանդեսը և ճաշակել  KCCA-ի տիկնանց կողմից պատրաստված քաղցրավենիքները։

 

Լեոն Ասլանով

Լոնդոն

 


Առնչվող նյութեր
1. Վարդան Գաբրիելյանի՝ «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում
2. Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը
3. Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին
4. «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը անվճար դասագրքեր է տրամադրել կարիքավոր երեխաներին
5. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
6. Հայկական հնագույն քարտեզներն առաջին անգամ ցուցադրվեցին Բրատիսլավայում
7. Լոնդոն. Այվազովսկու մեծ ծոռը կներկայացնի իր մոր մեծ պապի պատմությունը
8. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
9. Երեւանում նշվել է Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը
10. ԼՈՆԴՈՆ. Սոնա Ռուբենյանի եւ Անդրե Սիմոնյանի ելույթը Անկախության տոնին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
2.Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
3.Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
4.Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
5.Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը
6.Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
7.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
8.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
9.Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
10.Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: