ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աննախադեպ ակցիա Վիլնյուսի կենտրոնում

29 ապրիլի, 2015 | 06:12

litvahay nkaricjner2015 aprilԼիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական հատվածում հայկական համայնքը հանդես էր եկել հետաքրքիր ու ինքնատիպ նախաձեռնությամբ:

Այստեղ տեղադրված 2×3 չափեր ունեցող կտավների վրա երկու հայ նկարիչներ` Գագիկ Ավետիսյանը (Հայաստան), Տիգրան Յուխանյանը (Լիտվա) ստեղծում էին <<Վերածնունդ>> երկու նկարները` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` անցորդների ուշադրության ներքո:
Որպես կանոն` Վիլնյուսի մարդաշատ այս վայրում, մարդիկ կանգնում, նախ և առաջ ընթերցում էին <<Հայոց ցեղասպանություն-100>> վերտառությամբ տեղեկատվական պաստառը, ապա առաջ գալիս դեպի նկարիչները, ովքեր ողջ օրը կենդանություն էին տալիս իրենց <<Վերածնունդ>> խորագիրը կրող գեղանկարներին:
Եվ նկարիչները, և մոտակայքում գտնվող համայնքի անդամները, առանձնապես համայնքի litvahayer april 2015ղեկավարը՝ Արայիկ Թունյանը, ոչ միայն բացատրություններ էին տալիս, այլև ներկայացնում Հայոց ցեղասպանության պատմությունը, դրվագները, պետությունների դիրքորոշումները, նորօրյա ձեռքբերումները:
ՙԻնչ խոսք, որ այստեղ քիչ չէին և արվեստասերները, ովքեր հանգիստ չէին տալիս գեղանկարիչներին, – ասում է գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը։ – Այստեղ էլ շարունակեցինք սովորել մարդկանց հարցերին պատասխանելով ստեղծագործել: Իսկ այդ հարցերը շատ բազմազան էին` հայոց պատմությունից, ցեղասպանության ժամանակներից մինչև մեր օրերը, արվեստից մինչև սարյանական տաք գույները: Ես և իմ գործընկերը ոչ միայն սիրով պատասխանում էինք, այլև լրացուցիչ, հավելյալ բացատրություններ տալիս:
Հայկական համայնքի և նրա ղեկավարի այս քայլը ոչ միայն ինքնատիպ էր, այլև նորարական, որը դեպի իրեն էր ձգտում ոչ միայն տեղացիներին, այլև զբոսաշրջիկներին: Այդ օրերին հազարավոր մարդիկ կանգ առան մեր նկարների, ասել է հայկական այդ փոքրիկ իրականության առջև` իրենց հարգանքի տուրքը մատուցելով, ավելի շատ տեղեկանալով ու բարի զգացումներով հեռանալով այս փոքրիկ Հայաստանից՚:
Ցավոք, ցուրտ, քամոտ եղանակն էլ նկարիչների կողմից չէր: Այնպես պատահեց, որ մի պահ քամին օդ բարձրացրեց կտավները` կարծես ի տես բոլորի, գուցե նաեւ իբրեւ և՛ բողոքի, և՛ ցասումի նշան:
litvahayer vilnuis2015aprilՙԻսկապես քամին օդ բարձրացրեց մեր կտավները և նաև վնասեց: Սրա մեջ էլ մենք իմաստ տեսանք. հիշատակի, բողոքի, ոգեկոչումի,- շարունակում է գեղանկարիչ Տիգրան Յուխանյանը:
Ի տարբերություն Գագիկ Ավետիսյանի` ես սև ու սպիտակ խորհրդանիշների լեզվով տեսա մեր 100-ամյա տառապանքը, մեր ժողովրդի անցած 1 դարը` նոր հոգեվիճակով ապրած կյանքը: Եվ այդ ամենը ցանկացա հասկանալի դարձնել ոչ միայն հային, այլև եվրոպացուն, այն մարդուն, ով գուցեև դեռևս չէր լսել այդ մասին (ցավոք, քիչ չեն նաև այդպիսիները)՚:
Պետք է նկատել, որ այս ամենը կատարվում էր Վիլնյուսում Թուրքիայի դեսպանատնից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա և պատահական չէր նաև, որ լիտվահայերի ոգեկոչումի արարաողությունը` Մայր տաճարում տեղի ունեցած պատարագից հետո, կայացավ հենց այստեղ արվեստի նոր գործերի հարևանությամբ:
ՙՄենք կարողացանք մեր ցավի, մեր լինելիության ու երազանքների մասին տեղեկացնել հազարավոր մարդկանց` այդ թվում ավելի շատ ոչ մեր հայրենակիցների,- մեր թղթակցին ասաց Լիտվայի հայ համայնքի նախագահ Արայիկ Թունյանը։- Մենք նրանց անընդհատ տեղեկատվություն, խորհրադնիշեր` նաև անմոռուկներ էինք բաժանում, ներկայացնում, քննարկում:
Երևի թե բոլորը երկար կհիշեն նաև մեր երկու արվեստագետների մեծ ջանքերը` ցրտի քամու պայմաններում:
Ստեղծված աշխատանքերը կճամփորդեն ողջ Լիտվայով ու Եվրոպայով, լինելով բոլոր հայաշատ բնակավայրերում և ոչ միայն…
Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, ՀՀ մշակույթի նախարարությանը, <<Փյունիկ>> հիմնադրամին, <<Լոռվա ձոր>> հայրենակցական միությանը, ՙՀայկական ներկապնակ՚ ծրագրին՚:
Ինչ խոսք, որ այս քայլը աննախադեպ է. 4 օր շարունակ մեր երկու նկարիչները՝ կոմիտասյան մեղեդիների ուղեկցությամբ, այստեղ հայկական խորհրդանիշներով ներկայացնում էին մեր ժողովրդի վերածնունդը, և Լիտվայի մայրաքաղաքի կենտրոնում մեծ հետաքրքրություն առաջացնելով` հանրության շրջանում հազարավոր մարդկանց հասցնելով մեր պահանջատիրությունը, իսկ ապրիլի 24-ին հազարավոր հայեր և լիտվացիներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին` պաշտպանելով Հայ դատը` կոչ անելով դեռևս Հայոց ցեղասպանություն չճանաչած տերություններին ընդունել այդ իրողությունը:
ՙԻ դեպ, մեր և Լիտվայի հայկական համայնքի միջև համագործակցության արդյունավետ կապեր են ձևավորվել,- մեր զրույցի ժամանակ ասաց «Լոռվա ձոր,, հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- դա թույլ է տալիս օգտագործել մեր արվեստագետների ներուժը և հնարավորությունները, ինչը և արվեց հիմա։ Ավելացնեմ, որ մեր համատեղ ուժերով այս ամռանը կկազմակերպվի միջազգային նկարչական փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին՚։

Պատրաստեց՝ Կարինե Տիտանյանը


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: