ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անկանխատեսելի կերպար եւ կանխատեսելի քաղաքականություն

11 նոյեմբերի, 2016 | 10:21

Տեսակետ

trump-clinton

Ճնշող կանխատեսումները շրջվեցին, երբ հայտարարվեց, որ ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը: Ամերիկյան լրատվադաշտը (եւ ոչ միայն ամերիկյան), որոշակի առումով իրավամբ ստեղծել էր շեշտված կարծրատիպ Թրամփի կերպարի շուրջ, հատկապես այն դարձնելով անկանխատեսելի, հետեւաբար նաեւ ենթաընկալմամբ` վտանգավոր:

Մինչ Հիլարի Քլինթոնը, որ արդեն պետական հաստատությունների ուղիներից անցած կայացած պետական գործիչ էր, կայունության եւ կանխատեսելիության առումով ընդհանուր ընկալման վրա իբրեւ այդպիսին էլ ազդել էր։

Հիմնական ուղղությունների տարբերությունը սկսվում էր այստեղ. մեկը գործարար ասպարեզից անցնում էր նախագահական աթոռին, մինչ երկրորդը Կոնգրեսի եւ պետքարտուղարության անցքերից երկար ճանապարհ էր կտրել հասնելու համար նախագահի թեկնածուի կարգավիճակին:

Ամերիկյան հասարակության քվեարկելու չափանիշերը, ցուցաբերած զգայնությունները եւ նախընտրած դիրքորոշումները բավական բարդ է հստակեցնել, այդ պատճառով էլ ընդհանուր ուղղությունների գնահատմամբ պետք է փորձել Թրամփ երեւույթի կայացման փաստի հետ հաշվի նստելու ճիգը:

Քլինթոնի ռազմատենչությունը երեւաց ոչ միայն իր անցյալի պետական կենսափորձով, այլ նաեւ հայտարարություններով եւ հայտնապես փաստաթղթերի գաղտնազերծված տարբերակների հրապարակայնացմամբ:

Թրամփի դեպքում կարծր դիրքորոշումը վերաբերում էր ներամերիկյան հարցերին: Ամերիկան հզորացնելու իր նախընտրական հռետորաբանությունը հասնում էր ցեղապաշտական, խտրականության եւ հակաժողովրդավարական սկզբունքների` հերթական անգամ ինքնահակասության մեջ դնելով ամերիկյան համակարգը, որը ժողովրդավարացում արտադրելու ինքնակոչ առաքելության ստանձնումով քաոսային իրավիճակներ ստեղծելու պատճառ է դառնում այլ տարածաշրջաններում:

Թրամփի ճառերի հատակագծերի պատրաստողները վստահ էին, որ ներամերիկյան քաղաքականության վրա գերկենտրոնանալով եւ երկրորդական ու երրորդական պլան մղելով արտաքին քաղաքականության ուղղությունները, Թրամփն ավելի ազդեցիկ գործոններ պիտի ապահովեր քվեահավաքի իր աշխատանքի ընթացքում։

Դասական-կանխատեսելի կերպարը ընդդեմ գործարար-անկանխատեսելիին ավարտվեց ի նպաստ երկրորդի: Այս դեպքում ամերիկյան հասարակության ընկալման, փիլիսոփայության եւ հարցերը նեղ ամերիկյան տեսանկյուններից դիտելու իրականությունը բացում է որոշ փակագծեր, որոնց արժե անդրադառնալ: Պատահածը իբրեւ ամերիկյան տիպի նացիզմի հաղթանակ կարելի է բնորոշել: Անշուշտ համոզված, որ Քլինթոնի կամ Թրամփի ընտրությունը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա որեւէ հիմնական փոփոխություն զգացնել չպիտի տար: Պաշտպանության կամ պետքարտուղարության վերլուծական կենտրոնների հրապարակած նյութերը վերաբերում են առաջիկա քսանամյակին, եւ այնտեղ երեւում է նաեւ Վաշինգտոնի արտաքին քաղաքական ուղեգիծը, որը նախագահից նախագահ փոփոխության առընթեր հիմնական ոստոստումներ չի կատարում: Այս առումով էլ, եթե Պենտագոնի վերլուծական կենտրոնը Թուրքիայի մասնատման մասին նախատեսություն է արել եւ խոսել քրդական շարժման ծավալման մասին, ապա Էրդողանի ցուցադրած խանդավառությունը կարող է  քաղաքականորեն իրատեսական չլինեն նախագահի փոփոխության դիմաց:

Ամերիկյան հասարակությունը այս քվեարկությամբ ընդգծեց նաեւ, որ հակացեղապաշտականությունը կամ մարդկային իրավունքները արտաքին սպառման համար օգտագործվող նյութեր ու կարգախոսներ են, այլ երկրներ ժողովրդավարացնելու համար:

Աշխարհը թվում է, որ ընտրել է ծայրահեղականությունների ուղին: Ծայրահեղականությունը Միջին Արեւելքում դրսեւորվում է կրոնական խավարամտությամբ, մինչ ԱՄՆում` նման կերպարի նախընտրությամբ:

Քաղաքականորեն ճիշտ չպիտի լիներ ակնկալել, որ Թրամփով Վաշինգտոնը կտրուկ փոփոխություններ պիտի բերի հատկապես իր արտաքին քաղաքականության մեջ: Տակավին տեսանելի չէ ԱՄՆ-Մեքսիկա պատի կառուցումը. ոչ էլ` Միջին Արեւելքում  կրոնական ծայրահեղականության արմատախիլ անելը:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 


Առնչվող նյութեր
1. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում
2. Վարուժան Ներսեսյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3. Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները
4. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
5. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
6. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
7. Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
8. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան
9. ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին
10. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: