ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 փետրվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անժելա Սահակյանի ,,Ճշմարտության պարտադրանքով,, թուրքերեն գրքի շնորհանդեսը Երեւանում

08 փետրվարի, 2018 | 11:13

 

 

 

Այսօր կրկին լեփ-լեցուն էր Հայաստանի Գրողների միության դահլիճը։ Այստեղ էին հավաքվել մտավորականներ, գրականագետներ, պատմաբաններ, լրագրողներ՝մասնակցելու սիրված հեռուստալրագրող, մտավորական, գրող հրապարակախոս Անժելա Սահակյանի թուրքերեն լեզվով հրատարակված, 《Ճշմարտության պարտադրանքով》 գրքի շնորհանդեսին։

Շնորհանդեսի բացմանն  ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն, ով կարևորեց միջոցառումը՝բոլորին ծանոթացնելով Անժելա Սահակյանի գրական գործունեության հետ՝ասելով, որ նմանատիպ հանդիպումները լինելու են շարունակելի,մեր հանրությանը ծանոթացնելու սփյուռքում ապրող ու ստեղծագործող ժամանակակից գրողներին ու մտավորականներին։ Նա  իր խոսքում նշեց նաեւ, որ Անժելա Սահակյանի գրքերը մոտ ապագայում թարգմանվելու են նաև անգլերեն, ռուսերեն ու գերմաներեն լեզուներով։

Իր ելույթի վերջում նա Անժելա Սահակյանին գրական երկարատև վաստակի ու հայանպաստ գործունեության համար պարգևատրեց Հայաստանի Գրողների միության հուշամեդալով։

Ելույթ ունեցան նաև գրականագետ Արմեն Հովհաննիսյանը, Անուշ Վարդանյանը, գրքի թուրքերեն մասի թարգմանիչ ու խմբագիր Հակոբ Չաքրյանն,ինչպես նաև հեռուստալրագրող Ժաննա Ղոչիկյանը, Մշակույթի Հայկական ֆոնդի նախագահ,գրքի առաջաբանի ու վերջաբանի հեղինակ Արևշատ Ավագյանը,նշելով,որ նախորդ օրը սիրված մտավորականը պարգևատրվել է Ֆրիտյուֆ Նանսենի մեդալով։

Միջոցառման վերջում ելույթ ունեցավ  Անժելա Սահակյանը, նա շնորհակալություն հայտնելով բոլորից ու կազմակերպիչներից, մի քանի խոսքով իր կոչն ուղղեց մտավորականությանը՝ զերծ մնալու բարոյական արժեքների աղավաղումից ու խեղաթյուրելուց։

Անժելա Սահակյանը ավելի քան 15 տարի ապրում է Փարիզում։ Ծնվել է 1952  թվականի հուլիսի 1-ին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: 

Աշխատել է Հայկական հեռուստատեսությունում,գրքեր է  գրել, Ֆիլմեր նկարահանել:

Այսօր Փարիզի Հայկական ռադիոյի (AYP FM) մեկնաբանն է,«Արցախապատում»,

«Հայ մամուլի տեսություն» և «Բաց նամակ ճշմարտության  պարտադրանքով» հաղորդաշարերի հեղինակը և վարողը: Եվ ահա հերթական հանդիպումը տեղի ունեցավ նրա հետ Հայաստանի Գրողների միությունում։ Փետրվարի 7-ին,  գրողների միության կլոր սրահում, տեղի ունեցավ նրա թուրքերեն լեզվով հրատարակված, 《Ճշմարտության պարտադրանքով》 գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված են Հայոց Մեծ եղեռնի հայ ժողովրդի դեմ իրագործված ջարդերի, բռնությունների, Արցախյան պատերազմի և շարունակվող ցեղասպանության մասին փաստեր։ Գրքում ներկայացված են ինչպես հեղինակային հրապարակումներ,այնպես էլ ականատեսների վկայություններ, փաստաթղթեր, անժխտելի հիմնավորմամբ։ 20-րդ դարի սկզբի առաջին ցեղասպանությունը,որն իրագործվեց Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի բնաջնջումով,որպես չպատժված եղեռն նույն քաղաքականությունը շարունակվում է այսօր։ Գիրքն ընթերցողներին ներկայացված է երկու մասով․՛՛Ճշմարտության բաց նամակներ՝ ուղղված աշխարհին՛՛, որտեղ ներկայացվում են ականատեսների վկայություններն ու փաստերը։ ՛՛Հայոց ցեղասպանությունը շարունակվում է՛՛ բաժնում անդրադարձ է կատարվում Սումգայիթի, Բաքվի ջարդերին և Արցախի ազատագրական պայքարին ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Գիրքը հրատարակվել է հայերեն, ֆրանսերեն ու թուրքերեն լեզուներով։ Թուրքերենի թարգմանիչն է հայտնի թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ»-ները՝ մանկավարժականում
2. Հերոսներին նվիրված Աննա Կոստանյանի «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» գրքի շնորհանդեսը
3. Հոգու կանչով, գրչի շնչով.հանդիպում Ֆրանսիայում
4. Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն դահլիճում
5. Ֆելիքս Բախչինյանի գրքերի շնորհանդեսը
6. Կթվայնացվեն Երուսաղեմի Գյուլբենկյան Մատենադարանի ձեռագրերի մի մասը. Սիոն ամսագրի բոլոր համարները եւ Մայր Ցուցակ Ձեռագրացի 12 հատորները
7. Վրույր Ազիզյանի հայրենականչն ու պատումը
8. Կռիլով, Չարենց և Մարգարեն (Զորանամակ). Յովել Շնորհօքեանի արձագանքը Փարիզից՝ Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարին
9. 63 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանասահայ բեմադրիչ Ալէն Պէրպէրեանը
10. Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը կրկին Երեւանում է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Պատվո շքանշան Արտավազդ Փելեշյանին. 80-ամյա հոբելյանը օպերային թատրոնում
2.«Ավրորան»՝ ողջ աշխարհում
3.Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
4.Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից
5.Գասպար Կարապետեան.- Ազրպէյճանի` Ինթերփոլին իմ դէմ ներկայացուցած դիմումը անհեթեթ է
6.Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
7.Քրիստոֆեր Աթամյանին գրական մրցանակˋ «Վաշինգտոնյան բարձունքների բանաստեղծը» գրքի համար
8.Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
9.Ամենապահանջված պարային հաստատության հաջողության հետքերով
10.Բաց նամակ Արսեն Արծրունու հարազատներից ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: