ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անթույլատրելի է նավթադոլարով ու խավիարով ժողովրդավարություն գնելը. Ն. Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ–ում

28 հունվարի, 2014 | 12:48

Naira ZohrabyanՍՏՐԱՍԲՈՒՐԳ. –  tert.am.-  Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստում ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով կոչ է արել Եվրոպայի Խորհրդին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից միջազգային կառույցները քաղաքական կոռուպցիայի հարթակի վերածելու դեմ։

Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ ժամանակն է փոփոխություն կատարել քաղաքագիտական մտքում և ադրբեջանական խավիարը այսուհետ համարել քաղաքական լուրջ գործոն։ Ես կդժվարանամ անգամ հաշվել, թե այս ամբիոնից քանի՞ անգամ է ասվել այն մասին, որ անթույլատրելի է նավթադոլարով ու խավիարով ժողովրդավարություն գնելու այն քաղաքականությունը, որը վարում է ԵԽ անդամ Ադրբեջանը։

Ավելին, մեր որոշ գործընկերներ իրենց պատվավոր տեղն ունեն Ադրբեջանի խավիարակերների շարքերում։ Սակայն, որևէ անգամ ո՛չ մեր, ո՛չ էլ միջազգային որևէ այլ կառույց, ուր հասել է այդ երկրի խավիարոտ ձեռքը՝ այդպես էլ որևէ իրական քայլ չձեռնարկեցին՝ ժողովրդավարությունն ապականող այս երևույթի դեմ։ Արդյունքում, հասանք նրան, որ հոկտեմբերի սկզբին Բաքվում կայացած խայտառակ նախագահական ընտրությունները Եվրոպական խորհրդարանի իտալացի ներկայացուցիչ Պինո Արլակիի դիտորդական խումբը համարեց ազատ, արդար և թափանցիկ։

Այս աննախադեպ խայտառակ գնահատականը, բնականաբար, Եվրոպական խորհրդարանում մեծ սկանդալի պատճառ դարձավ։ և, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս արդարացավ Արլակին։ Նա հայտարարեց, որ ստել ու կեղծել է՝ հանուն Իտալիայի շահերի։ Այսինքն, նա ստել է, քանի որ Իտալիան նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում։ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը, Economist պարբերականի տվյալներով Անգոլայից և Բուրկինաֆասոյից ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանում կատարյալ ժողովրդավարություն է տեսել՝ հանուն Իտալիայի տնտեսական շահերի։ Ի՞նչ է սա, եթե ոչ հրապարակային հայտարարություն՝ քաղաքական կոռուպցիայի մասին։

Բնականաբար, այս ամենը հետևանք է այն անգործության, որ դրսևորում են միջազգային կառույցները, այդ թվում մեր Վեհաժողովը՝ Ադրբեջանի նավթախավիարային քաղաքականության հանդեպ։

Եվ իհարկե, նույն այդ նավթադոլարային վստահությունն էր պատճառը, որ նախագահական ընտրություններից հետո Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը Ամերիկայի Միացյալ նահանգներին մեղադրեց Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծելու պատվեր տալու մեջ։ Ըստ Ալիևի աշխատակազմի ղեկավարի՝ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հորդորել են ընդդիմությանը գրել 25, իսկ Ալիևին՝ 75 տոկոս ձայն։

Բնականաբար, նման սկանդալային հայտարարություն իրեն կարող էր թույլ տալ միայն այն երկրի պաշտոնյան, ով վստահ է, որ իրենք շարունակելու են միջազգային կառույցներին նստեցնել նավթի ու խավիարի իրենց ասեղի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև չկա իրական հակազդեցություն միջազգային հանրության կողմից։ Եվ երբ վերջերս «Ֆրիդըմ Հաուզը» Բրյուսելին կոչ արեց, որպես պատժամիջոց, դադարեցնել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները, բնականաբար, Բրյուսելն այդ առաջարկը մերժեց։

Հարգելի գործընկերներ, իրական ազատության միակ գրավականը անկախությունն է։ Թույլ չտանք, որ մեր կառույցների անկախությունը գնեն Եվրոպայի վերջին բռնակալները»։


Առնչվող նյութեր
1. ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի-Պասկյեն
2. ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
3. Սկսվում է Արցախ-եվրոպական կառույցներ ձեւաչափային գործընթացը. Շահան Գանտահարյան
4. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կժամանեն Հայաստան
5. Չեխիայի նախագահը վերահաստատեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտնի դիրքորոշումը. մեկնաբանում է Հայաստանի դեսպան Պարույր Հովհաննիսյանը
6. Ստելլա Կիրիակիդեսը ընտրվեց ԵԽԽՎ նոր նախագահ
7. ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանին
8. «Ժողովրդավարության բնօրրանը քայլ առ քայլ վերածվում է կաշառակերության բնօրրանի»
9. Սկանդալ ԵԽԽՎ-ում՝ հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակությունների ու Պեդրո Ագրամունդի մասնակցությամբ
10. Դեսպան Հովհաննիսյանը իր աջակցությունն է հայտնել ԵԽԽՎ «ոչ ատելությանը, ոչ վախին (#nohatenofear)» նախաձեռնությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: