ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անդրեյ Դանկո. Ես ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ

03 նոյեմբերի, 2016 | 16:48

slovakia-azg-zoghՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:

Գալուստ Սահակյանը ողջունելով Անդրեյ Դանկոյին` նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է Սլովակիա-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորումը, ինչը, ըստ նրա, կխթանի խորհրդարանական կապերի զարգացումը:

Բարձր գնահատելով Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու ցեղասպանությունների ժխտման քրեականացումը՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր եւ նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրի կարգավորմանը՝ Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել այդ հարցում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Նա նշել է, որ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել բանակցությունների գործընթացին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքին: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել,որ մշակված փաստաթուղթը համատեղ հանձնառության լավագույն երաշխիք կդառնա Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու հարցում: Հաշվի առնելով, որ Սլովակիան այս տարի ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ Գալուստ Սահակյանն ասել է, որ Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում ակնկալում է Սլովակիայի աջակցությունը:

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ջերմությամբ է հիշել նախորդ տարի Հայաստան կատարած այցը, որից հետո նա գործընկերներին խորհուրդ է տվել անպայման այցելել քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր՝ Հայաստան, որը բուֆերային գոտի է համարվում քրիստոնեական եւ մուսուլմանական երկրների միջեւ:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ Անդրեյ Դանկոն վերահաստատել է, որ Սլովակիան դատապարտում է մարդկության դեմ նման հանցագործություն իրագործողներին եւ հավելել. «Անցյալ տարի ես զգացի ձեր ազգի մեծ ցավը, ես եւս ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ եւ խնդրում եմ ընդունեք մեր պատվիրակության այցը Հայաստան՝ որպես հարգանք ձեր նախնիների հիշատակին»:

Զրուցակիցները կարեւորել են միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը: Կողմերն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ ջանքերի արդյունքում:

andrey-danko-galust-sahakyanԱնդրեյ Դանկոն գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայ-սլովակյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Անդրեյ Դանկոյին:

Այնուհետեւ խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», նրանք տնկել են երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի:

slovakia-danko-tsar


Առնչվող նյութեր
1. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
2. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
3. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
4. 100 տարի առաջ այս օրը գումարվել է անկախ Հայաստանի խորհրդարանի Առաջին նիստը
5. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
6. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
7. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
8. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
9. Սլովակյան TA3 հեռուստատեսության եթերում հայտնի լուսանկարիչ եւ ռեժիսոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին
10. Անդրեյ Դանկո. Հանձինս Հայաստանի՝ Սլովակիան ունի լավագույն գործընկեր եւ բարեկամ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: