ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անդրեյ Դանկոն եւ Կարեն Կարապետյանը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը

03 նոյեմբերի, 2016 | 16:41

slovakia-azg-xorhurd-arm-2 ԵՐԵՎԱՆ.- Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և մեր երկիրը շահագրգռված է երկկողմ հետագա համագործակցության զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ հայ-սլովակյան միջպետական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և նշել, որ հայկական կողմը հանձնառու է զարգացնել ու ամրապնդել փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: Վարչապետը կարևորել է հայ և սլովակ գործարարների միջև կապերի սերտացումն ու ընդլայնումը՝ առաջարկելով դիտարկել առևտրատնտեսական հարցերով միջպետական հանձնաժողով ստեղեծելու հարցը:

Միաժամանակ, գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով սլովակ գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ Հայաստանի և Սլովակիայի հարաբերություններում հատուկ ուշադրություն է դարձվում նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը և նշել, որ Հայաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը ԵՄ-ի հետ՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, տնտեսության, մարդու իրավունքների պաշտպանության, արդյունավետ կառավարման և այլ ուղղություններով:

slovakia-azg-xorhurd-arm-3
Իր խոսքում Անդրեյ Դանկոն ընդգծել է երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունների փաստը և կարևորել առևտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը: Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել Սլովակիայի կառավարության ղեկավարին փոխանցել հայկական կողմի նախաձեռնությունները՝ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով:
Հանդիպման ընթացքում վարչապետը շնորհակալություն է հայտնել Անդրեյ Դանկոյին՝ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում անձնական ներդրման ու դիրքորոշման համար:

slovakia-azg-xorhurd-arm


Առնչվող նյութեր
1. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
2. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
3. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին` հրաժարականի առիթով
4. Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
5. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով
6. Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին
7. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
8. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
9. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
10. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր, անցկացրել խորհրդակցություն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: