ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակը

25 փետրվարի, 2018 | 09:06

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Զորավար Անդրանիկի 153 ամյակի կապակցությամբ։

Փետրվարի 25-ին լրանում է ազգային հերոս, Մեծ հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակը:

Զորավար Անդրանիկի մասնակցությունն ազգային ազատագրական պայքարին չի սահմանափակվում միայն Հայաստանով: Նա իր անուրանալի դերն  է ունեցել նաև Բալկանյան  պատերազմում: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ԱՄՆ-ում և մահացել 1927 թվականի օգոստոսի 31-ին՝ թաղվելով  Ֆրեզնոյի «Արարարտ» գերեզմանատանը:

1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր Լաշեզի գերեզմանոցում։ 2000-ին նա վերահուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում: Այս առիթով փետրվարի 24-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա կապակցությամբ։

Ասուլիսի թեման էր՝ ««Զորավար Անդրանիկի դերն ու նշանակությունը մեր ժամանակներում։ Գնահատում են նրան թե՞ ոչ։ Անդրանիկը մյուս հերոսների կողքին։ Անդրանիկին նվիրված գրքերը և միջոցառումները։ Ի՞նչ ժառանգություն ենք փոխանցելու սերունդներին և ինչը պետք է վերանայել։ Զորավար Անդրանիկի գործը շարունակողները և նրանց համագործակցության ձևաչափը»։

Բանախոսներն էին՝Ռուբեն Սիմոնյանը – գրող – հրապարակախոս, անդրանիկագետ,Կարո Վարդանյանը – գրող – գրականագետ, անդրանիկագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն,Կարապետ Կարապետյանը-ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ-ի հիմնադիր նախագահ Արսեն Համբարյանը – երգահան։

Բացելով մամլո ասուլիսը գրող – հրապարակախոս, անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանն նշեց․՛՛՛փետրվարի 25-ը հայ ազգի համար համազգային տոն է,քանի որ նշում ենք մեծն զորավարի ու զորահրամանատարի ծննդյան հերթական տարելից։ Մի իրադարձություն,որ հայազգը պատվով ու հպարտությամբ պետք է անցկացնի։Մեր երիտասարդ  սերունդը պատվով պետք է ճանաչի ու անցկացնի հայազգի մեծերին ծննդյան օրերը։Անդրանիկը բաց գիրք է համարվում մեր սերնդի դաստիարակության համար։

Սակայն ցավով պետք է նշեմ,որ նրա հոբելյանական 150-րդ տարելիցը պետականորեն չի նշվել,որը մեր ազգի համար պատիվ չի բերել։ Ստիպված եմ նոր գիրք գրել, որտեղ ներկայացված են լինելու Անդրանիկի մասին օտարների խոսքերը, որովհետև նրանք մեր հերոսին պահում են իր տեղում, իսկ Հայրենիքում կան բերաններ, որոնք նսեմացնում են պաշտելի զորավարին:

Պատմագրության մեջ որոշ էջեր ճշգրտման կարիք ունեն: Օրինակ՝ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը ե՞րբ են սկսել, ո՞վ է սկսել: Նազարբեկյանից առաջին հրաման ստացողը եղել է Անդրանիկը, նա է թուրքերի դեմ մարտերը սկսել: 2-3 անգամ շրջափակման մեջ է ընկել Ղուկասյանի՝ ներկայիս Աշոցքի  տարածքում, բայց փրկել է ժողովրդին: Նա կազմակերպեց Լոռվա սարահարթ տեղափոխումը, լուծեց փրկության խնդիրը, ապա նահանջեց, երբ թուրքական զորքը հասավ Ղարաքիլիսային: Այսինքն, առաջին մարտեր ընդունողը եղել է Անդրանիկը: Սա բաց է մնացել պատմագրության մեջ՛՛:

Իսկ գրող – գրականագետ, անդրանիկագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը զորավարին բնութագրեց տարբեր որակներով՝որպես զինվորական ու ռազմական գործիչ,արդարության կողմնակից,մեծ մտավորական ու հայրենասեր և այլն։

Իր խոսքն ավարտեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներից բացի առաջարկեց նշել նաև Բաթումի հայտնի պայմանագրի հոբելանն ու 1918 թվականի բոլոր հայտնի իրողությունները։Ասուլիսի ընթացքում երգահան Արսեն Համբարյանն կատարեց իր Անդրանիկի նվիրված գեղեցիկ ու հայրենասիրական երգը։ Ասուլիսի  ավարտին «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ-ի նախագահ Կարապետ Կարապետյանը ներկայացրեց Անդրանիկին նվիրված կազմակերպության ծննդյան 5 – ամյակի կապակցությամբ տեղի ունեցող հաշվետու միջոցառման մանրամասները։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 


Առնչվող նյութեր
1. Անդրանիկ
2. Անդրանիկ Օզանյանի 150-ամյակը
3. Այսօր Զորավար Անդրանիկի մահվան օրն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ախալցխայում տեղի է ունեցել խուլիգանություն՝ ազգային խտրականության հենքի վրա  
2.ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3.Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
4.Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության շարունակական աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին. նախարար Զ. Մնացականյան
5.Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,
6.Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
7.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
8.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
9.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
10.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: