ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր

02 հուլիսի, 2018 | 15:37

Երեկ Թեհրանի հանրահայտ օրաթերթերից՝ «Էթեմադ»-ը, հետաքրքիր մի հարցազրույց է ունեցել իրանահայ թարգմանիչ, ռեժիսոր, թատրոնի և կինոյի դերասան՝ Անդրանիկ Խեչումյանի հետ, որն կարևոր է իր բովանդակությամբ որպես հայ-իրանական բարեկամության փաստաթուղթ:

«Թեև երկու ժողովուրդների բարեկումթյունը շատ խոր արմատներ ունի, բայցև, դժբախտաբար, քիչ է այն արտացոլված գրականության մեջ և այդ աշխատանքը իրականացնելը մեր պարտքն է» զրույցում ասել է պարոն Խեչումյանը և հավելել, որ «Արվեստն ու գրականությունն են կարող փրկել աշխարհը»:

Ակնարկելով հայ գրականության երևելիների անունները, Խեչումյանը նշում է, որ «Խորհրդային ժամանաշրջանում հայ գրականությունը մեծ վերեք է ապրել և ընդամենը երեք միլիոնանոց երկրում արժանի գրքերի տպաքանակը 50-70 հազարի է հասել»:

Խեչումյանը իր զրույցում հիշատակել է նաև նրանց անունները, ովքեր ցայժմ որոշակի ներդրում են ունեցել հայ-իրանական գրականությունը երկուստեք ծանոթացնելու գործում, ի մասնավորի հիշատակելով՝ Ահմադ Նուրիզադեի, Ազատ Մաթյանի, Էդվարդ Հախվերդյանի, Գևորգ Ասատրյանի և այլոց անունները:

Խեչումյանը հատուկ շնորհակալություն է հայտնում նաև նրանց ովքեր խորհուրդներով և գործունեությամբ զորակցել են իրեն, այդ շարքում հիշելով Անդրանիկ Սիմոնյանի և «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանի անունները ։

Հիշատակենք, որ Անդրանիկ Խեչումյանը ցայժմ հայերենից պարսկերենի է թարգմանել ու հրատարակության հանձնել 36 պիես, 13 վեպ և երկու երկեր, որոնք միատեղվել են 35 անուն գրքում, ընդորում՝ երեքը Երվանդ Օտյանից՝ «Ընկեր Փանջունի»-ն, «Թաղականին կնիկը» և «Անիծյալ Տարիներ»-ը, Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Աշոտ Աղաբաբյանի «Մենակը», Աբիգ Ավագյանի «Հարավային տենդ»-ը, Սերո Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», պատմվածքներ Գուրգեն Խանջյանից, երկեր՝ Էդվարդ Միլիտոնյանից և Լիբարիտ Սարգսյանից ու նաև մի շարք պիեսներ, վեպեր և պատմվածքներ, որոցից մի քանիսը, պարսիկ ընթեցողի կողմից ընդառաջվելու հետևանքով, երկրորդ և երրորդ տպագրության են արժանացել:

Խեչումյանը թարգմանություններ է կատարել նաև պարսկերենից հայերենի՝ Աբբաս Ջահանգիրիանից «Համունը և Ծովը» պատմավածքը և հինգ պիես Բահրամ Բեյզայիից, Էսմայիլ Շաֆիյիից, Ռահմաթ Ամինիից և ուրիշներից:

«Արաքս» շաբաթաթերթ,

Թեհրան, 2 հուլիսի 2018թ.


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
4. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
5. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
6. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
7. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…
8. Իրանական Յալդայի տոնը նշվեց Հայաստանում
9. ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…
10. ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ. համագործակցության նոր հեռանկարներ մշակույթի, գիտության եւ գյուղատնտեսության ոլորտներում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: