ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՆԳԼԻԱ. Հայաստանի Առաջին Հանրապետության 100–ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում

16 մայիսի, 2018 | 15:07

Մայիսի 12–ին Լոնդոնում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության 100–ամյակին նվիրված երեկո, որը կազմակերպվել էր «Մայիսի 28-ի հանձնախմբի» կողմից։ Երեկոյին մասնակցում էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Տոնական երեկույթին մասնակցեց նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Ներկաներին խոսք ուղղեց ՄԹ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արմեն Լիլոյանը։ Նա մասնավորապես անդրադարձավ Առաջին Հանրապետության հիմանդրման պատմական նշանակությանը պետականություն կերտելու գործում։ Ընդգծեց, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը իր միասնականությամբ և համախմբվածությամբ կարողացավ մայիսյան հերոսամարտերից հետո հիմնադրել պետություն, որը, չնայած իր կարճ գոյության, անջնջելի հետք թողեց հայ ժողովրդի պատմության մեջ։

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Լիբանանից հրավիրված Հրաչ Կայծակեանն ու իր նվագախումբը։

orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Ոչ եւս է հայտնի հայագետ Պրոֆ. Ռոբըրտ Թոմսըն
2. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
3. Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում
4. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
5. Ջութակահարուհի Անի Բատիկյանը Քադոգան Հոլ հանրահայտ համերգասրահում
6. Տոնական միջոցառում Լոնդոնում
7. Լոնդոն. The Daily Mail-ը հրապարակել է Մակեդոնացու կտակը՝ հին հայերենով
8. Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
9. Մանկագիր Նունե Սարգսյանն իր գրքերը կներկայացնի սփյուռքի հայկական դպրոցներում
10. Սիփան Օլահը եւ ,,Կոմիտաս,, երգչախումբը փայլեցին Բարոնուհի Քոքսի կազմակերպած Սուրբ Ծննդյան համերգին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: