ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անատոլի Հունանյանը կրկին դարձավ Չեխիայի չեմպիոն

Փայլուն հաղթանակ նոկաուտով
13 ապրիլի, 2014 | 21:56

tolik 1ՊՐԱՀԱ. – Ապրիլի 11-ին Պրահայում ,,Հերոսների դարպաս,, միջազգային 12-րդ մրցաշարի շրջանակներում անցկացված մրցամարտերում հայ մասնակիցները՝ Հունանյան եղբայրները  երկու հաղթանակ տոնեցին։ Նախ 20-ամյա Դավիթ Հունանյանը բռնցքամարտում  միանշանակ հաղթանակ  գրանցեց չեխիայի բազմակի չեմպիոն  Ստանիսլավ Ստարեկի  նկատմամբ։  Իսկ ավագ եղբայրը , բռնցքամարտի եւ քիքբոքսինգի Չեխիայի եւ աշխարհի չեմպիոն Անատոլի Հունանյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի 72.5 քաշային կարգում մրցեց ճանաչված չեխ մարզիկ  Շտեպան Հորվաթի Davidհետ, ում  երկրորդ ռաունդում անսպասելի նոկաուտի ենթարկեց։ Բուռն ու անմիջական էր դահլիճի արձագանքը։

Նրանց մրցամարտից առաջ դահլիճում հնչեցին Հայաստանի եւ Չեխիայի պետական օրհներգերը, ինչպես նաեւ դահլիճ բերվեցին երկու երկրների  պետական դրոշները։ Պետք էր տեսնել թե դահլիճն ինչպես էր ողջունում հայ մարզիկին, ով արդեն քանիերորդ անգամ բարձր է պահում Հայաստանի դրոշն ու մարզական պատիվը։ Իսկ դահլիճ tolik3մտնելիս, երբ հնչում էին հայկական ժողովրդական  ,,Հայ մերիկ ,, երգի մեղեդիները,, դահլիճում նստած չեխ մարզասերները հայերենով ձայնակցում էին։ Չտեսնված լարված մթնոլորտը պսակվեց հայ  31 ամյա շնորհալի մարզիկի հաղթանակով եւ չեմպիոնի գոտին տրվեց նրան։ Իր շնորհակալանքի խոսքում Անատոլին ոչ միայն երախտագիտություն հայտնեց իր մարզիչներին, հորը՝  հայտնի մարզիչ Յուրա Հունանյանին, այլեւ հազարավոր մարզասերներին, որ եկել էին աջակցելու իրեն։ Անատոլին նաեւ  իր սիրելի ընկերուհուն  ամուսնանալու առաջարկ արեց, խոստացավ անպայման մեծ հարսանիք անել եւ նշել  հաղթանակը։

tolik5Ի դեպ, Անատոլիին աջակցելու էին եկել նաեւ չեխահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից, ինչպես նաեւ Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Շնորհավորում ենք մեր տաղանդավոր մարզիկներին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։

Հակոբ Ասատրյան

Պրահա

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Չեխահայ բռնցքամարտիկ Էրիկ Աղաթելյանը հաղթել է Լուկաշ Պուկին
2. Վիկտոր Աղաթելյանը դարձավ Չեխիայի թիվ մեկ բռնցքամարտիկ
3. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
4. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
5. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
6. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
7. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին
8. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
9. Գեւորգ Դեոդատը (Աստվածատուրյանը)՝ Պրահայի առաջին սրճարանատերը- ՕՐԵՐ ամսագրի արխիվ
10. Էրիկ Աղաթելյանը՝ արծաթե մեդալակիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: